Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 07:29 17-05-2022

Ան­հան­գիստ են. հետ «ֆռաց­նել» չի լի­նի. Փաստ


«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արդեն տևական ժամանակ է՝ իշխանական կուլիսներում ձևավորված անհանգիստ մթնոլորտը իշխանական դերակատարներին հանգիստ չի տալիս. «Փաստ» թերթի տեղեկություններով, թեժ քննարկումներն ու անգամ վեճերը վերջին ժամանակներում մշտական են ՔՊ-ում տարբեր հանդիպումների ժամանակ։
Ոմանք այդ հանդիպումների ընթացքում փորձում են իրենք իրենց «դուխ տալ», թե ամեն բան նորմալ է, փողոցային շարժումը շուտով կմարի, ոմանք հարցը ոստիկանական ուժով լուծելու կողմնակից են։
«Փաստ» թերթի իշխանական աղբյուրը հայտնում է, որ սկզբից ներսում մեծաքանակ առաջարկներ են մշակվել, թե ինչպես լուծել ներքաղաքական խնդիրը, բայց վերջին օրերին հասկացել են, որ հանրահավաքների ու երթերի թափը չի նվազում և գործընթացները հետ «ֆռացնել» չի լինի:
Ավելին, կարծիք կա, որ այդ անկասելի ընթացքը այլևս առանց բախումների, կամ, ինչպես իշխանության ներսում են ասում, «անարյուն» կանգնեցնել չի ստացվի։ Քիչ չեն նրանք, ովքեր որպես միակ «ելք» տեսնում են հենց ուժային բիրտ գործողությունները: Սակայն, մեր տեղեկություններով, շատերը վստահ են, որ նման «ելքը» էլ ավելի կմոտիվացնի հասարակությանը։ Ի դեպ, մեր աղբյուրները նաև փոխանցում են, որ վախեցած քպականները հիմնականում մեղադրում են վարչապետին և իրավապահ համակարգին, որ չեն կարողացել «բնում խեղդել» փողոցային շարժումը, որը ներքաղաքականից գնալով դառնում է ազգային-ազատագրական»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան