Երևան +12°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:29 16-05-2022

Հայկական եռագույնով առաջին ինքնաթիռը շուտով կլինի Երևանում․ Տիգրան Ավինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ շուտով Երևանում կլինի հայկական ազգային ավիաուղիների՝ եռագույնով ներկված առաջին ինքնաթիռը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Հայկական ազգային ավիաուղիները (Ֆլայ Արնան)՝ ԱՆԻՖ-ի և Էյր Արաբիայի համատեղ ձեռնարկությունը, ներկայացնում է հայկական եռագույնով առաջին ինքնաթիռը, որը շուտով կլինի Երևանում»,-գրել է նա։

Տեսանյութ