copy image url
Սպորտ 1 տարի առաջ - 19:08 16-05-2022

Հայկական ֆուտբոլի «գորդյան հանգույցը». ՀՖՖ-ն ֆուտբոլային գործչին որակազրկեց 5 տարով

Տիգրան Հակոբյան. հայ ֆուտբոլային գործիչ, «Իմպուլս» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահ, ՀՖՖ գործկոմի նախկին անդամ և ֆեդերացիայի կարևորագույն բաժիններից մեկի (մրցավարական կոմիտե) նախագահ։

«Ըստ օդում կախված լուրերի»՝ Հակոբյանը նաև լուծարված «Սևան» ֆուտբոլային ակումբի սեփականատերն էր, սակայն ոչ թղթի վրա։ Տիգրան Հակոբյանը ժամանակի թելադրանքով դարձավ ՀՖՖ-ի առաջին քննադատն ու ֆուտբոլային ընդդիմադիրը։ Նա միանգամից քննադատեղ ՀՖՖ նախագահի ընտրությունները, որում հաղթանակ էր տարել ֆեդերացիայի գործող փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը։ Անդրադառնալով ընտրություններին՝ Հակոբյանը գրել էր. «Պայմանավորված վերջին զարգացումներով, բարոյական չեմ համարում շարունակել գործունեությունս, քանի որ ընտրություններին մասնակցել են ակումբներ ,որոնց խաղերը եղել են պայմանավորված: Հետևաբար ընտրությունները համարում եմ ոչ լեգիտիմ: Հատուկ կցանկանամ ընդգծել, որ իմ որոշումը չունի քաղաքական դրդապատճառներ: Համոզված եմ, որ որոշ շահագրգիռ շրջանակներ փորձելու են իմ անձը կապել քաղաքականության հետ»։

Այնուհետև, երբ դեռ Տիգրան Հակոբյանը ՀՖՖ-ի առաջնակարգ պաշտոններից մեկն էր զբաղեցնում, լուրջ ընդհարում է տեղի ունեցել նրա և ֆեդերացիայի նոր ղեկավարության միջև։ Հակոբյանը կոնկրետ Մելիքբեկյանին մեղադրեց երկակի ստանդարտներ կիրառելու և իրեն գործկոմի անդամությունից ապօրինաբար զրկելու մեջ։ Հակոբյանը, մասնավորապես, գրել էր. «ՀՖՖ-ն դեկտեմբերի 28-ին ինձ արգելեց մուտք գործել շենք, մասնակցելու ժողովին,պատճառաբանելով, որ ես սոցցանցերով հրաժարվել եմ ՀՖՖ գործկոմի անդամի պաշտոնից։ Այդ նույն ժողովի ընթացքում «Էրեբունի-Դիլիջանին» զրկեցին ձայնի իրավունքից, սակայն նույն կառույցում պահեցին իրենց համար շատ հարազատ և ձայն ապահովող «ՆիկԱրմին»։ Նման մոտեցումը կատարվում է շահադիտական նպատակով և ՀՖՖ նախագահի աթոռը զբաղեցրած անձը միայն ցանկանում է ամեն գնով պահպանել այն' հաշվի չառնելով ֆուտբոլային ընտանիքի և հանրության այլ կարծիքներն ու մոտեցումները»։

Տևական ժամանակ կրքերը հանդարտվել էին, սակայն նախորդ տարվա հոկտեմբերի 15-ին կայացած «Նոա» - «Սևան» հանդիպումից հետո տեղի ունեցածը փոխեց ամեն ինչ։

Ըստ ֆեդերացիայի՝ Տիգրան Հակոբյանը հանդիպումից անմիջապես հետո մտել է մրցավարների հանդերձարան և ծեծի ենթարկել մրցավարին։

ՀՖՖ-ի Կարգապահական կոմիտեի հերթական նիստում արձանագրվեց. «ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ակադեմիայում կայացած «Նոա»-«Սևան» հանդիպման ավարտից հետո Տիգրան Հակոբյանի կողմից Կանոնակարգի 40-րդ հոդվածի 37-րդ կետով նախատեսված կարգապահական խախտում կատարելու հանգամանքը, ֆուտբոլային սուբյեկտ հանդիսանալու հանգամանքը հաստատված չլինելու հիմքով դիմել ՀՖՖ Գործադիր կոմիտեին՝ Տիգրան Հակոբյանի գործողությունների վերաբերյալ ՀՖՖ կանոնադրության, կանոնակարգերի և ՀՖՖ այլ իրավական ակտերի կիրառման ապահովմանն ուղղված անհրաժեշտ գործնական միջոցառումներ ձեռնարկելու միջնորդությամբ և առաջարկել ՀՖՖ Գործադիր կոմիտեին նախաձեռնելու ֆուտբոլային ակումբների հետ անձանց և կազմակերպությունների անուղղակի կապը ստուգելուն և բացահայտելուն ուղղված փոփոխություններ՝ ՀՖՖ կանոնակարգերում և այլ իրավական ակտերում»։

Տարեվերջին Արմեն Մելիքբեկյանի ամփոփիչ ասուլիսն էր։ Մելիքբեկյանը, դժվար է ասել ինչպես, բայց փաստերով էր եկել. երևի թե ենթադրել է, որ իրեն այդ դեպքի մասին հարց է տրվելու։ Սակայն Մելիքբեկյանի «կիքսը» այդ ամենը կապելն էր ամենաթույլ տեղի՝ ազգային հավաքականի հանդիպումների հետ։

ՀՖՖ նախագահը խոսեց միջադեպի մասին. մանրամասն՝ տեսանյութում։

Արդեն այսօր՝ մայիսի 16-ին ՀՖՖ Գործկոմի անդամները քննարկել են վերոնշյալ միջնորդությունը: Քվեարկության արդյունքում կայացվեց հետևյալ որոշումը. «Տիգրան Հակոբյանին 5 տարի ժամկետով զրկել ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու իրավունքից», տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից։

Վերջաբանի փոխարեն

Ի՞նչ է ստացվում. Տիգրան Հակոբյանը հայկական ֆուտբոլում էական հետք թողած գործիչ էր, իր գործի գիտակ, լավ մասնագետ։ Նա պայքար էր մղում ֆեդերացիայի գործող ղեկավարության դեմ։ Ֆեդերացիան ստացավ «հարմար առիթ»՝ Հակոբյանին, որպես ֆուտբոլային գործիչ, հայկական ֆուտբոլից հեռու պահելու համար։ Կատարվեց անթույլատրելին՝ բռնություն։ Այդ ընթացքում փոխադարձ վիրավորանքներ և ճամբարների բաժանում։ Կողմերը միմյանց հետ հաշտվելու, կոնֆլիկտը հարթելու որևէ փորձ չարեցին։ Ամենագլխավորը՝ հայկական ֆուտբոլը ևս մեկ քայլ հեռացավ բաղձալի կոնսոլիդացիայից։ Տուժեց հայկական ֆուտբոլը և վերջ։

Ամենից շատ դիտված

08:00 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. Ժողովուրդ
22:57 Որն է ռուսական կոնտինգենտի՝ Արցախից հեռանալու իրական պատճառը
21:19 ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը զբաղված է հարազատներին աշխատանքի տեղավորելով
17:49 Բրյուսովն այլևս թրենդի մեջ չէ, իսկ Գյուրջինյան Դավիթն անչափ զգայուն է թրենդի նկատմամբ
16:12 Վարդենիսում անչափահաս աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարած 74-ամյա և 66-ամյա անձինք կալանավորվել են. shamshyan.com
17:40 Մեզ սպառնում են, որ կսպանեն, իրենց սուրն աջ էլ է կտրում, ձախ էլ. Գյումրիի բնակիչն ահազանգում է
14:40 Որ արցախցին է հրաժարվել 50 հազարի օգնությունից․ Նիկոլ Փաշինյանի ծուղակը
09:03 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ Հրապարակ
22:22 Ադրբեջանում մտավախություն կա, որ Ռուբեն Վարդանյանը Նոբելյան մրցանակ կստանա
15:30 Քաշքշուկ և հայհոյանք՝ ոստիկանների և ապօրինի շինարարություն իրականացնողների միջև