Սպորտ 4 տարի առաջ - 17:22 16-05-2022

Հայտնի է՝ ինչ կազմերով է Հայաստանը մասնակցելու ծանրամատի եվրոպական կարևոր ստուգատեսին

Մայիսի 28-ին ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները կմեկնեն Տիրանա. նրանք կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը:

Մեկնարկի նախօրեին տեղի կունենա հին աշխարհամասի ծանրամարտի ֆեդերացիայի համաժողովը, որտեղ ելույթ կունենա նաև Հայաստանի ԿԳՄՍ նախարարության աշխատակից, միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը: Նա կներկայացնի Երևանում 2023թ. անցկացվելիք Եվրոպայի առաջնության հնարավորությունները:

Հավաքականներն այսօրվանից նախապատրաստական վերջին ուսումնամարզական հավաքները կսկսեն: Փաշիկ Ալավերդյանի գլխավորած տղամարդկանց թիմը կմարզվի Աբովյանում, իսկ Արտաշես Ներսիսյանի ղեկավարած կանանց կազմը՝ Օլիմպավանում, տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:

Հայտնի են նաև թիմերի կազմերը.

Տղամարդիկ. Ռաֆիկ Հարությունյան, Կարեն Մարգարյան (երկուսն էլ՝ 81 կգ), Անդրանիկ Կարապետյան, Վարդան Մանուկյան (երկուսն էլ՝ 89 կգ), Արա Աղանյան, Դավիթ Հովհաննիսյան (երկուսն էլ ՝ 96 կգ), Սամվել Գասպարյան (102 կգ), Արսեն Մարտիրոսյան (109 կգ), Վարազդատ Լալայան, Գոռ Մինասյան (երկուսն էլ՝ +109 կգ):

Կանայք. Իզաբելա Յայլյան (55 կգ), Տաթև Հակոբյան (76 կգ), Հռիփսիմե Խորշուդյան (87 կգ):

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ