Ներքին 4 տարի առաջ - 16:20 16-05-2022

Պատրաստում եմ օպերատիվ զեկույցներ՝ միջազգային կառույցներին ուղարկելու համար. Թագուհի Թովմասյան

«Հետևելով ՀՀ ոստիկանության այսօրվա գործողություններին՝ ինձ մոտ տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը, վերադառնալով Նիդերլանդներից, ագրեսիվ գործելու հրահանգ է տվել ոստիկաններին»: Այս մասին գրել է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Նա հավելել է. «Այսօր ՀՀ ոստիկանության աշխատակիցները գործում են անթաքույց ագրեսիայով, նախապես չեն ծանուցում քաղաքացիներին, թե ինչու է բերման ենթարկելու անհրաժեշտություն առաջացել:
Ավելին, արձանագրվում են ձերբակալելիս քաղաքացիների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու, ավտոմեքենաները տուգանային հրապարակ տանելու դեպքեր և այլ խայտառակ գործողություններ։

ՀՀ որևէ օրենսդրությամբ սահմանված չէ նվազագույն արագության սահմանափակում, ուստի այսօր ոստիկանի ներկայացրած արագ վարելու պահանջը առերևույթ հանցավոր է։

Որպես ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ արձանագրում եմ ՀՀ ոստիկանության այսօրվա ոչ համաչափ գործողությունները, որոնց կապակցությամբ մինչև օրվա ավարտը գրություն կուղարկեմ ՀՀ գլխավոր դատախազին:

Պատրաստում եմ նաև օպերատիվ զեկույցներ՝ միջազգային կառույցներին ուղարկելու համար»։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
20:24 Նիկոլի համար «արևմտամետությունն» ընդամենը ծխածածկույթ է մարտնչող թյուրքամետությունը քողարկելու համար

Ձեզ գուցե հետաքրքրի