copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 12:54 16-05-2022

Հրթիռային հարվածներ են հասցրել Օդեսային. կան վիրավորներ

ՌԴ ԶՈւ-ի կողմից Օդեսայի մարզին հասցված հրթիռային հարվածի հետևանքով զբոսաշրջային ենթակառուցվածքի օբյեկտ է վնասվել, ավերվել են շենքեր, հրդեհ է բռնկվել, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում անելով «Յուգ» օպերատիվ հրամանատարությանը։

Նախնական տվյալներով, ծանր վիրավորվել է փոքր երեխա, տուժել է երկու մեծահասակ։

Դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու քննչական խումբը։