Սպորտ 4 տարի առաջ - 20:37 15-05-2022

Վերադարձ դժոխքից. «Մանչեսթեր Սիթին» գերկարևոր միավոր կորզեց

Կայացել են ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի նախավերջին՝ 37-րդ տուրի 6 հանդիպումներ։

Առաջատար «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր «Ուեսթ Հեմին»։ Առաջին խաղակեսում Ջերոդ Բոուելի դուբլի շնորհիվ «մրճահարները» առջևել են 2։0 հաշվով։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում Ջեք Գրիլիշը կրճատել է հաշվի տարբերությունը։ 69-րդ րոպեին Վլադիմիր Կուֆալի ինքնագոլի միջոցով հաշիվը հավասարվել է։ Այնուհետև՝ 86-րդ րոպեին Ռիյադ Մահրեզը վրիպել է 11-մետրանոցից։

Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած «Մանչեսթեր Սիթին» կարևոր միավոր կորզեց։ Վերջին տուրից առաջ «քաղաքայինները» 4 միավոր են գերազանցում «Լիվերպուլին», որը տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել։ Վերջին տուրում «Ման. Սիթին» հյուրընկալելու է «Ասթոն Վիլային», իսկ «Լիվերպուլն» ընդունելու է «Վուլվերհեմփթոնին»։

Զուգահեռաբար կայացած խաղերում «Տոտենհեմը» նվազագույն հաշվով հաղթել է «Բարնլիին», «Լեսթերը» 5։1 հաշվով ջախջախել է «Ուոթֆորդին», իսկ «Ասթոն Վիլա» - «Քրիստալ Փելաս», «Լիդս» - «Բրայթոն», «Վուլվերհեմփթոն» - «Նորվիչ» հանդիպումներն ավարտվել են միևնույն 1։1 հաշվով։

«Ուեսթ Հեմ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպման տեսություն.

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից