Ներքին 4 տարի առաջ - 12:56 15-05-2022

«Դիմադրություն» շարժումը այսօր` 18:00-ին, համազգային հանրահավաք կանցկացնի Ֆրանսիայի հրապարակում

«Դիմադրություն» շարժումը երեկ եւ այսօր անհնազանդության ակցիաներ չի անցկացրել: Այսօր Ֆրանսիայի հրապարակում` ժամը 18:00-ին, նախատեսված է համազգային հանրահավաք անցկացնել:

Երեկ Ֆրանսիայի հրապարակում ասուլիս տվեց «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը, ով հայտարարեց, որ հաջորդ շաբաթվանից փոխվելու է շարժման մարտավարությունը: Ըստ Սաղաթելյանի «Շարժումը վերջին 30 տարվա Հայաստանի անկախ պատմության մեջ բացառիկ է իր ծավալներով, իր չափերով, իր ժողովրդականությամբ, եւ նրա բնորոշմամբ Ղարաբաղյան երկրորդ շարժում է:

Հիշեցնենք, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, ամեն օր փակվում են մի շարք փողոցներ, շրջափակվում կառավարական եւ պետական շենքեր: Շարժման ակցիաներին մասնակցում են ինչպես խորհրդարանական ընդդիմությունը, այնպես էլ արտախորհրդարանական քաղաքական ուժերը:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան