Ներքին 4 տարի առաջ - 22:18 14-05-2022

Դավիթ Խաչատրյանը Վիլնյուսում դեսպան Հովհաննես Իգիթյանի հետ քննարկել է կենսաթոշակային ոլորտում առկա մարտահրավերները

Լիտվա կատարած այցի շրջանակում ԱՍՀ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը Վիլնյուսում՝ Հայաստանի դեսպանատանը, հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Իգիթյանի հետ։

Վերջիններս քննարկել են սոցիալական ոլորտին վերաբերող խնդիրները, մասնավորապես՝ կենսաթոշակային ոլորտում առկա մարտահրավերները՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Եվրամիության անդամ պետություններում։

Կարևորելով Եվրամիության հետ ոլորտային հարաբերությունների զարգացումը՝ նախանշվել են կենսաթոշակային ոլորտում մերձբալթյան երկրների հետ համագործակցության, կուտակված փորձի փոխանակման, ՀՀ-Մերձբալթյան երկրների սոցիալական ոլորտի գերատեսչությունների միջև համագործակցության հուշագրեր և պայմանագրեր ստորագրելու հնարավորությունները։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո