Սպորտ 4 տարի առաջ - 21:57 14-05-2022

Տիգրան Բարսեղյանը փայլուն խաղով հաղթանակ է պարգևել իր թիմին

Ֆուտբոլի Սլովակիայի առաջնության չեմպիոնական խմբի 9-րդ տուրում «Սլովանը» 3։0 հաշվով հաղթել է «Սերեդին»։

Բրատիսլավայի թիմի կազմում դուբլի հեղինակ է դարձել Տիգրան Բարսեղյանը։ Հայաստանի հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպանը գոլ է խփել խաղի 34-րդ և 65-րդ րոպեներին։ 70-րդ րոպեին Բարսեղյանը փոխարինվել է։

«Սլովանը» Սլովակիայի նորընծա չեմպիոնն է, ավելի վաղ Տիգրանն առաջին տիտղոսն էր նվաճել նոր թիմում։ Օրերս թիմը պարտվել էր Գավաթի խաղարկության եզրափակչում։ «Սլովանն» առաջնության վերջին հանդիպումն անցկացնելու է մայիսի 21-ին՝ մրցելով «Ժիլինայի» հետ, որից հետո Բարսեղյանը միանալու է Հայաստանի հավաքականին՝ նախապատրաստվելու հունիսին կայանալիք Ազգերի լիգայի խաղարկության հանդիպումներին։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը