Ներքին 4 տարի առաջ - 14:29 14-05-2022

Ես 100 տոկոսով վստահ եմ, որ Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում. Սերժ Սարգսյան

«Ես 30 տարի ասում եմ, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում չի լինելու։ Ես 100 տոկոսով վստահ եմ դրանում»։ Այս մասին հայտարարել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Այո՛, ես եղել եմ Ղարաբաղում, եղել եմ Ղարաբաղի ինքնապաշտպանության կազմակերպիչներից, հետո տեղափոխվել եմ Հայաստան։ Ես, ինչպես հայերի մեծ մասը, վստահ եմ, որ Հայաստանը լավ ապագա ունի։ Հայաստանը դեռ չի օգտագործել իր ներուժի մեծ մասը։ Այդ ներուժն օգտագործելու է այստեղ հավաքված երիտասարդությունը»,- ասել է նա։

Սերժ Սարգսյանը հավելել է, որ Ռուսաստանը եղել եւ մնում է Հայաստանի դաշնակիցը. «Կարծում եմ, որ Ռուսաստանը պատրաստ է կատարել իր դաշնակցային պարտավորությունները։ Սակայն անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի ղեկավարությունը ճիշտ ուղղությամբ շարժվի, հակամարտության ընթացքում բանավոր հայտարարություններով հանդես չգա, այլ պայմանագրերով նախատեսված ընթացակարգերով աջակցություն խնդրի Ռուսաստանից, որպեսզի Ռուսաստանը կատարի իր դաշնակցային պարտավորություններ։

Համոզված եմ, որ եթե Հայաստանը 44-օրյա պատերազմի ժամանակ ընթացակարգերով դիմեր Ռուսաստանին, մենք այսօր լրիվ այլ իրավիճակում կհայտնվեինք»,- հավելել է ՀՀ երրորդ նախագահը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում