Ուղիղ եթեր
ՊԵԿ-ի իրազեկումը՝ թմրամիջոց կամ հոգեմետ նյութ պարունակող դեղորայքի տեղափոխման վերաբերյալ
copy image url

ՊԵԿ-ի իրազեկումը՝ թմրամիջոց կամ հոգեմետ նյութ պարունակող դեղորայքի տեղափոխման վերաբերյալ

Ներքին 3 տարի առաջ - 11:40 13-05-2022
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ցանկացած թմրամիջոց կամ հոգեմետ նյութ պարունակող դեղորայքի տեղափոխումը համարվում է մաքսանենգություն, իսկ տվյալ դեղորայքը՝ հանցագործության առարկա: ՊԵԿ-ի տարածած իրազեկման մեջ նաեւ ասվում է. «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի անվանացանկը սահմանված է ՀՀ կառավարության 2018թ. 707-Ն որոշմամբ:

Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության կանոնների համաձայն (ՀՀ կառավարության 18.03.2010թ. N 270-Ն որոշման 1-ին հավելվածի 26-րդ կետ), սահմանը հատող անձը պարտավոր է մաքսային անցակետում լրացնել ուղևորային մաքսային հայտարարագիր՝ իր մոտ առկա, բժշկի կողմից նշանակված թմրամիջոցի քանակի և ձեռքբերման օրինականության վերաբերյալ։

Քաղաքացին տվյալ տեսակի դեղամիջոցները մաքսային սահմանով տեղափոխելու օրինական իրավունք է ձեռք բերում բժշկական փաստաթղթի հիման վրա՝ լրացնելով ուղևորային մաքսային հայտարարագիր։

Մնացած բոլոր դեպքերում կամ ծանրոցներով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների առաքման դեպքերը, ՀՀ քրեական օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, պարունակում են հանցագործության հատկանիշներ։

Թմրամիջոց կամ հոգեմետ նյութ չպարունակող բոլոր այլ տեսակի դեղամիջոցների, օրենսդրությամբ սահմանված կարգով, տեղափոխումը չի որակվում որպես մաքսանենգություն և տվյալ դեղորայքը հանցագործության առարկա չէ»:

Ամենից շատ դիտված

22:00 4 անշարժ գույք, 4.3 մլն ավանդ, 4․6 մլն կանխիկ, 33․8 մլն եկամուտ․ Սրբուհի Գալյանի ունեցվածքը
23:47 Զելենսկին Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդին զրկել է քաղաքացիությունից
11:52 Հոպ, արա, հե՛յ․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, Աղազարյանին նիստերի դահլիճից հեռացրին
22:35 Առաջարկել են Թուրքիա-Հայաստան սահմանին գտնվող անցակետը «Թալեաթ փաշա» վերանվանել
09:00 Աննա Հակոբյանն իզուր է կարդում Ֆինլանդիայի պատմությունը 
22:49  «Mercedes G»-ի վարորդը, ով հետախուզման մեջ էր, փորձել է խույս տալ պարեկներից՝ անցնելով կարմիր լույսերի տակով  
10:17 Օրանգուտանին վեյփ տված մարզիկը հեռացվել է ակումբից
22:42 Բագրատ Սրբազանը թե՛ հոգեպես և թե՛ առողջապես շատ լավ վիճակում է. փաստաբան
19:29 Վարչապետի կինը կարդում է «Ֆինլանդիայի պատմությունը». Ռուբեն Վարդանյանը ՀՀ-ի համար վկայակոչում էր հենց Ֆինլանդիայի փորձը
15:40 Ինչ մթնոլորտ է ՀԷՑ-ում, աշխատակիցները մասնակցելո՞ւ են վաղվա ցույցին․ խոսնակի պարզաբանումը