Երևանի փոխքաղաքապետ Սիմոնյանը շնորհավորել է բուժաշխատողներին Բուժքույրերի միջազգային օրվա առթիվ
copy image url

Երևանի փոխքաղաքապետ Սիմոնյանը շնորհավորել է բուժաշխատողներին Բուժքույրերի միջազգային օրվա առթիվ

Ներքին 2 տարի առաջ - 19:14 12-05-2022
Աշխարհի մի շարք երկրներում մայիսի 12-ը նշում են որպես Բուժքույրերի միջազգային օր: Մասնագիտական օրվա առթիվ Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը հյուրընկալել է համայնքային մի շարք պոլիկլինիկաների աշխատակիցների:

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից, շնորհավորելով առաջնային օղակի նվիրյալներին՝ փոխքաղաքապետը շնորհակալություն է հայտնել ավելի քան 50 տարվա հոգատար, պատասխանատու և բարեխիղճ աշխատանքի համար: