Արտաքին 4 տարի առաջ - 19:26 11-05-2022

Մեծ Բրիտանիան և Շվեդիան ստորագրել են անվտանգության փոխադարձ երաշխիքների մասին համաձայնագիր

Մեծ Բրիտանիան համաձայնագիր է ստորագրել Շվեդիայի հետ հարձակման դեպքում անվտանգության փոխադարձ երաշխիքների մասին։ Ակնկալվում է, որ նմանատիպ պայմանագիր կկնքվի Ֆինլանդիայի հետ։

Ի թիվս այլ բաների՝ համաձայնագիրը նախատեսում է հետախուզության փոխանակման և համատեղ վարժանքների անցկացման հնարավորություն։

Երկու երկրներն էլ, որոնց ղեկավարության հետ այսօր հանդիպում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, շուտով որոշում կկայացնեն ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ։

Շվեդիայի վարչապետի հետ բանակցություններից հետո ունեցած ելույթից հետո Ջոնսոնն ասել է, որ ԵՄ երկրներն այժմ ստիպված են քննարկել, թե ինչպես ուժեղացնել իրենց պաշտպանությունը «21-րդ դարի բռնակալի դատարկ փառասիրությունից»:

Պուտինի արյունարբու արշավը ստեղծել է նոր իրականություն, որին պետք է դիմակայի Եվրոպան, հավելել է նա։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի