Ներքին 4 տարի առաջ - 16:22 11-05-2022

Գյումրիում ծեծված տարեցները ճանաչվել են տուժող․ նրանք հարցաքննվել են

Օրեր առաջ հանրահավաք անցկացնելու նպատակով Գյումրի երթով հասած «Դիմադրություն» շարժման մի խումբ երիտասարդների և Գյումրիի Երևանյան խճուղում կանգառի մոտ կանգնած տարեցների միջև վեճ ու ծեծկռտուք էր տեղի ունեցել։ Համացանցում տարածված տեսանյութում երևում էր, թե ինչպես են երիտասարդները ծեծի ենթարկում տարեց մարդկանց։

Քննչական կոմիտեից հայտնում էին, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի խումբ երիտասարդներ, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել են Գյումրու Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց և սկսել հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով` խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ։ Ընդդիմադիրներն էլ միջադեպը ներկայացնելիս պատմում են, որ սադրանք է տեղի ունեցել, իրենց հասցեին տարեցները տվել են սեռական բնույթի հայհոյանքներ, ապա հավկիթներով հարվածել, իրենք էլ տրվել են սանդրանքներին։ Այդ մասին է վկայում նաեւ այն, որ չգիտես ինչպես, դեպքի վայրում է եղել իշխանամետ լրատվամիջոցի՝ Civic.am-ի օպերատորն ու տեսանկարահանել։

Oragir.news-ը փորձեց կապ հաստատել տարեցներից մեկի հարազատի հետ, սակայն հեռախոսահամարը չէր գործում։ Մենք տեղեկացանք, որ նրանք բոլորն էլ գյումրեցի են՝ Երեւանյան խճուղու բնակիչներ, որտեղ էլ դեպքը տեղի է ունեցել։ Քննչական կոմիտեից ճշտեցինք, որ 74, 56, 72 և 84 տարեկան քաղաքացիները, որոնք ծեծի են ենթարկվել, ունեն տուժողի կարգավիճակ, նրանք բոլորն էլ հարցաքննվել են։ Փաաստաբան Բենիկ Գալստյանն էլ մեզ ասաց, որ այսօրվա դրությամբ գործով կալանավորված չկա, 3 անձ ձերբակալված է․ «Կալանքի հարցի մասով դեռեւս պաշտոնական տեղեկություն չունեմ, իսկ ոչ պաշտոնական չեմ կարող ասել, ձեռնպահ կմնամ ասելուց»։ Փաստաբանը նաեւ նշեց՝ այլ մանրամասների տեղյակ չէ, ինֆորմացիան այս պահի դրությամբ իրենց հասու չէ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի