Ներքին 4 տարի առաջ - 19:36 10-05-2022

Արայիկ Հարությունյանը ընդունել է մի շարք շինարարական կազմակերպությունների պատասխանատուների

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 10-ին ընդունել է Արցախի Հանրապետությունում գործող մի շարք շինարարական կազմակերպությունների պատասխանատուների։

Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, հանդիպմանը, որին մասնակցում էին ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը և նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, քննարկվել են բնակարանաշինությանը, ճանապարհաշինությանը, ինչպես նաև իրականացվելիք ենթակառուցվածքային ծրագրերին վերաբերող հարցեր։

«Իր խոսքում երկրի ղեկավարը նշել է, որ Արցախի Հանրապետության կառավարությունը մտադրված է ամբողջ ծավալով շարունակել նախանշված ծրագրերի իրականացումը՝ հատուկ ուշադրության կենտրոնում պահելով սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված նախաձեռնությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Անդրադառնալով շինարարական կազմակերպությունների՝ պետության կողմից ֆինանսավորմանն առնչվող հարցերի կանոնակարգմանը՝ նախագահը նշել է, որ առաջիկա ժամանակահատվածում մեխանիզմներն ավելի հստկեցված են լինելու։ Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ, դրան զուգահեռ, ընդլայնվելու են շահագրգիռ պետական մարմիններին վերապահված վերահսկողական գործառույթները, և շինարարական նորմերի ու որակական չափորոշիչների խախտումների, թերությունների կամ բացթողումների պարագայում խստացվելու են ձեռնարկվող համապատասխան իրավական միջոցառումները։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան