Ներքին 4 տարի առաջ - 18:47 10-05-2022

Ճապոնիայի կառավարությունը 900.000 ԱՄՆ դոլարի ներդրում է կատարելու Հայաստանում

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուսիման և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին այսօր մեկնարկեցին նոր գործընկերություն՝ վերահաստատելով իրենց հանձնառությունն աջակցելու Հայաստանին հասնելու Փարիզյան համաձայնագրով ստանձնած պարտավորություններին և երկրի սոցիալ-տնտեսական զարգացման նպատակներին։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, Ճապոնիայի կառավարությունը 900.000 ԱՄՆ դոլարի ներդրում է կատարելու Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջոցով երկրի կլիմայական ազգային խոստումների իրականացումն առաջ մղելու համար։

ՀՀ Կառավարությունը, մասնավորապես՝ շրջակա միջավայրի, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ համատեղ իրականացվող և Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում կլիմայական ռիսկերի դիմակայունությանն ուղղված ազգային ներդրումներին» նոր ծրագիրը կուժեղացնի երկրի կլիմայական դիմակայունությունը և կօգնի մեծացնել հարմարվողականության միջոցառումները՝ թիրախավորելով նաև կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկություններին, խոցելի խավերին և ֆերմերներին։

«Հիդրոօդերևութաբանական երևույթների աճող հաճախականությունն ու ինտենսիվությունը հսկայական կորուստներ և վնասներ են հասցնում հատկապես գյուղատնտեսությանը և ենթակառուցվածքներին։ Այս առումով մենք վստահ ենք, որ ծրագրի շրջանակներում կատարելագործվող տեխնոլոգիական և մասնագիտական կարողություններն էապես կնպաստեն այս մարտահրավերների հաղթահարմանը»,-բացման իր խոսքում նշել է նախարար Հակոբ Սիմիդյանը։

Խոսելով այս նոր գործընկերության ռազմավարական նպատակների մասին՝ Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուսիման հույս է հայտնել, որ այս օժանդակությունը ժամանակին և տեղին կլինի՝ նվազեցնելու կլիմայի փոփոխության ռիսկերը և հասնելու արտանետումների կրճատմանը, որը նախատեսվում է զգալիորեն նվազեցնել մինչև 2030 թվականը։

«Նոր նախաձեռնությունը հիմնված է ՄԱԶԾ-ի, կառավարության և այլ շահագրգիռ կողմերի հետ կլիմայի, շրջակա միջավայրի և աղետների ռիսկի նվազեցման ոլորտներում սերտ և հաջողված համագործակցության և բարձր արդյունքների վրա՝ նպաստելով ազգային առաջնահերթությունների իրականացմանը Փարիզյան համաձայնագրով երկրի պարտավորություններին համահունչ»,-նշել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։

Ծրագրի մեկնարկային աշխատաժողովի ավարտին նախարար Հակոբ Սիմիդյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուսիման և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին ստորագրել են ծրագրային փաստաթուղթը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում