Կիևի մետրոյի ապառուսականացում. բնակիչները քվեարկել են կայարանների անվանափոխության օգտին
copy image url

Կիևի մետրոյի ապառուսականացում. բնակիչները քվեարկել են կայարանների անվանափոխության օգտին

Արտաքին 3 տարի առաջ - 18:38 10-05-2022
Կիևի իշխանությունները քաղաքացիներին խնդրել են այլընտրանքային անվանումներ առաջարկել Կիևի մետրոյի հինգ կայարանների համար, որոնք ներկայումս ունեն ռուսաստանա-խորհրդային նշանակություն:

Առցանց հարցմանը մասնակցել է Կիևի ավելի քան 170,5 հազար բնակիչ:

Այս պահին (վերջնական տարբերակը դեռ հաստատված չէ) արդյունքներն այսպիսին են.
• Բերեստեյսկայա կայարանը կդառնա Բուչանսկայա
• Լև Տոլստոյի հրապարակ կայարանը՝ Վասիլի Ստուսի (ի պատիվ ուկրաինացի բանաստեղծի և այլախոհի)
• Դնեպրի հերոսների կայարանը՝ Ուկրաինայի հերոսների
• Մինսկի կայարանը՝ Վարշավսկայա
• Ժողովուրդների բարեկամության կայարանը՝ Բոտանիչեսկայա։.