Ուղիղ եթեր
Ոստիկանները նե՜նց են փակել ճանապարհը՝ մեզնից լավ, տղե՛ք, միացեք, պրծնենք էլի. Իշխան Սաղաթելյան
copy image url

Ոստիկանները նե՜նց են փակել ճանապարհը՝ մեզնից լավ, տղե՛ք, միացեք, պրծնենք էլի. Իշխան Սաղաթելյան

Ներքին 3 տարի առաջ - 15:29 10-05-2022
Ընդդիմադիրները շարունակում են բողոքի ակցիան։

Երթի մասնակիցները հասան Տերյան-Կորյուն խաչմերուկ և Սաղաթելյանի կոչով նստեցին փողոցում՝ հանգստանալու՝ միևնույն ժամանակ կաթվածահար անելով երթևեկությունը։ Երթի մասնակիցների հետ գետնին նստել և ճանապարհ էին փակել նաև «Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ։

Ակցիայի մասնակիցներին ընդառաջ եկան մեծ թվով ոստիկաններ, ովքեր կոչ արեցին բացել ճանապարհը։ Իշխան Սաղաթելյանը չցանկացավ բախումների գնալ ոստիկանների հետ և ասաց.«Ոստիկանները նե՜նց են փակել ճանապարհը՝ մեզնից լավ, տղե՛ք, միացեք պրծնենք էլի»։ Քիչ հետո ցուցարարները բացեցին ճանապարհը և շարունակեցին իրենց քայլերթը։

Նշենք, որ այսօր՝ ժամը 12-ին, Երեւանում չորս ուղղությունով անհնազանդության երթեր և ակցիաներ են մեկնարկել: Առաջին երթը մեկնարկել է Գայի պողոտայից՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի մոտից, երկրորդը Րաֆֆու փողոցից՝ Անդրանիկի արձանի մոտից, երրորդը՝ 15 թաղամասից՝ Չաուշի արձանի մոտից և չորրորդը՝ Սասունցի Դավթի արձանի մոտից։ Ժամը 19.00-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա ամփոփիչ հանրահավաք։