Ուղիղ եթեր
ԼԱՈ-ն փոքրամասնությունն է, մեծամասնությունը հայրենիքի զգացողություն չունեցող «ստամոքսամերձ հպարտ քաղաքացիներ» են
copy image url

ԼԱՈ-ն փոքրամասնությունն է, մեծամասնությունը հայրենիքի զգացողություն չունեցող «ստամոքսամերձ հպարտ քաղաքացիներ» են

Միտք Ներքին 3 տարի առաջ - 13:18 10-05-2022
Մեծն Հրանտ Մաթևոսյանն ասում էր․ «Մարդն ու անասունը տարբերվում են հիշողությամբ»։ Հանի՛ր մարդու միջից հիշողությունն ու գործ կունենաս անասունի հետ։ Այն, ինչ տեղի է ունենում այս տարիներին Հայաստանում, և այն, ինչ տեղի ունեցավ մայիսի 9-ին հանրապետությունում, այս իշխանությունների կողմից իրենց բնակչությանը (ոչ ազգին, որովհետև ազգն իրենցը չէ) կենդանու վերածելու հերթական համառ ու հաստատակամ փորձն էր։ Վերջին 25-26 տարիներին մայիսի 9-ի եռատոնը այս երկրի, այս ժողովրդի համար թերևս ամենասիրելի տոներից էր, ամենաշուքով նշվողներից։

Երեկ հանրապետությունում առերևույթ կարծես տոնվում էր մայիսի 9-ը, բայց․․․ Արարատյան դաշտի գյուղերից մեկում մեծ պաստառ էր փակցված՝ «Հավերժ փառք Հայրենական մեծ պատերազմում զոհվածներին»։ Իսկ Շուշիում, Արցախում զոհվածների մասին՝ ոչինչ։ Շուշին, Արցախը Հայաստա՞ն չեն, զոհված հայորդիները մեր հայերնակիցնե՞րը չեն, թե՞ մեր հայրենիքի համար չեն զոհվել։ Փաստորեն փառք նրանց, ովքեր 80 տարի առաջ իրենց կյանքը զոհել են նաև ադրբեջանցու, ղազախի ու բենդերների համար, որոնք այդպես ատում են հայերին ու Հայաստանը, իսկ այն հայորդիները, որոնք 30 տարի առաջ ու երեկ կյանքները դրեցին՝ հանուն Հայաստանի ու Արցախի հայկական հանրապետությունների, հանուն հայության վաղվա օրվա, արժանի չեն անգամ հիշատակման։

Պարզվեց, որ այդ գյուղի «գյուղապետը» տվայտանքների մեջ է եղել լոզունգի ձևակերպման հարցում, հետո դիմել է իրեն այդտեղ «կապողներին»՝ ի դեմս խոշորացված համայնքապետարանի, որի կայքում նշված է, որ Արտաշատը գտնվում է Երևան–Բաքու (ոչ Երևան–Երասխ կամ Թավրիզ, այլ հենց Բաքու) երկաթուղային հանգույցի վրա, այնտեղից էլ թելադրել են «ձևակերպումը»։ Ծաղկեպսակ էլ կար դրված․ «Մեծ հայրենականում զոհվածների հիշատակին»։ Կողքի գյուղում էլ փորձել են արդեն միայն Մեծ հայրենականին նվիրված միջոցառմանը Արցախի դրոշը բարձրացնել ու վաղ անցյալում Տիգրան Կարապետյանի կուսակցության անդամ, նրանից մեքենա նվեր ստացած, հետո Բարգավաճի շարքերն անցած, հետո ՀՀԿ-ական, հիմա Իմքայլական գյուղապետը, որ, գյուղացիների բնորոշմամբ, հայոց այբուբենի 38 տառից հազիվ 26-27-ը գիտի, արգելել է Արցախի դրոշը բարձրացնել։ Երևանյան հեղափոխական իրադարձությունների ֆոնին այսպիսին է կյանքը Երևանից հազիվ 25-30 կմ հեռավորության վրա գտնվող հայաբանակ գյուղերում, որոնց գրեթե բոլորի մուտքի առաջ մեծ խաչ է կանգնեցրած։ Ինչո՞ւ, չես հասկանում, երբ երկրիդ բնակչության ավելի քան 95-96 տոկոսը հայ քրիստոնյաներ են։ Չնայած որ «հպարտ քաղաքացի» ձևակերպումն արդեն իսկ հակաքրիստոնեական է։ Եվ այս դիմելաձևն իսկ նիկոլների «դրսերովչիկների» կողմից պատահական չի ընտրվել։ Ինչևէ։

Այս ամենը, հասկանալիորեն, երկոտանիների առաջնորդի կամոք է, ով եռատոնը խեղելով գործնականում դարձրեց Մեծ հայրենականի հաղթանակին նվիրված ֆարսի ու ՀՀ տարածքում ապրող իր «հպարտ քաղաքացիներին» դիմելիս Արցախի, Շուշիի մասին ասաց ընդամենը կես նախադասություն՝ ածանցելով Երկրորդ համաշխարհայինին վերաբերող մտքին։ Իր իսկ ձեռքով ավիրված տոնի օրն անգամ նա հպարտ քաղաքացիների միջոցով դիմեց Ադրբեջանին՝ հասկացնելով, որ ինքը որևէ հավակնություն չունի Շուշիի ու Արցախի նկատմամբ․ «Մեր սերունդների խաղաղ զարգացումն ու տարածաշրջանային խաղաղ գոյակցությունն են Արցախի ու Հայաստանի անվտանգության միակ հուսալի երաշխիքը»:

Դրա համար նա «հիմքեր ունի», քանի դեռ նույն մայիսի 9-ին երևանամերձ գյուղերի «հպարտ քաղաքացիները» դժգոհում էին, թե «գնում եք միտինգների՝ ցույց տալու համար, թե ավելի հայրենասեր եք, քան մենք, ժամանակը ցույց կտա, թե մեզանից ով է ավելի հայերնասեր», «էդ որ ճանապարհները էդպես փակում եք, բա չե՞ք մտածում, որ հիվանդ կա, շտապ օգնություն կա, հասնել, օգնել է պետք»։ Իսկ դեռ Երևանում՝ Սասունցի Դավիթ կայարանում, միջքաղաքային երթուղայինի վարորդ մի երկոտանի դժգոհում էր կողքին կանգնած կարմիրբերետավորից, որ ցուցարարներին լավ չեն «տփմ»։ Արված հարցումին, թե հա՞յ է, զարմացավ։ Բա որ հայ է, ո՞նց է դժգոհ, որ հայը հային լավ չի «տփմ», հարցից պապանձվեց ու սկսեց ինչ-որ բան մռթմռթալ։ Խորհուրդս՝ ԴՆԹ կոդը ստուգել, բնականաբար, չհասկացավ։

Այդպիսին էր վերջին եռատոնը իմ ընկալմամբ։ Չհաշված, իհարկե, օրվա վերջին 30-40 հազարանոց հուժկու երթը։ Ցավոք, երթը Երևանում է, Երևանին է վերաբերում, ու որքան էլ ելույթներում ասվի, թե Լաոն արթնացել է, իրականում Հայաստանում ապրողների ընդգծված փոքրամասնությունն է ԼԱՈ, մեծամասնությունն անգամ այս իրավիճակում չեն դավաճանում իրենց էությանը։ Նրանք հայրենիքի զգացողություն չունեցող, ստամոքսամերձ հպարտ քաղաքացիներ են, որոնց բուժմանն ուղղված միջոցառումներն առայժմ արդյունք չեն տալիս։ Այդ ուղղությամբ նրանց վրա աշխատել են ամբողջ 25-30 տարի, և հուսալ, որ մի քանի միտինգներում ասված խոսքով նրանք դարձի են գալու․․․ դժվար թե։

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
23:58 Մի՛ զարմացեք, որ շնորհավորում են հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ