Գյումրիում վրաերթի ենթարկված 68-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է
copy image url

Գյումրիում վրաերթի ենթարկված 68-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է

Ներքին 3 տարի առաջ - 00:23 10-05-2022
Մայիսի 4-ին՝ ժամը 15.54-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Աղյուսի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 68-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Մայիսի 8-ին ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ վրաերթի ենթարկված 68-ամյա Արտուշ Կարապետյանը հիվանդանոցում մահացել է:

Քննությունը շարունակվում է։