Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 23:38 09-05-2022

Շուշին իմ ինքնության ամենակարևոր հենասյունն է․ Ասպրամ Կրպեյան

Շարունակվում են ընդդիմադիրների բողոքի ակցիաներն ու հանրահավաքները։ Այս պահին նրանք գտնվում են Ֆրանսիայի հրապարակում, որտեղ հանդես են գալիս դասախոսություններով։

Հանրահավաքին ներկա էր նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրան Կրպեյան, որն այսօր քաղաքականությունից բացի խոսեց նաև իր մանկության, Շուշիից մնացած հիշողությունների և Արցախի հանդեպ ունեցած մեծ սիրուց․ հնչեցրած հարցին, թե ինչպիսինն է իր Շուշին, Կրպեյանը պատասխանեց․

«Միանշանակ, ոչ՛ դժգույն և դժբախտ։ Շուշին հայկական, լուսավոր ու բացառիկ դրական էներգետիկայով, իմ մանկության լավագույն հիշողությունների քաղաքն է։ Շուշին իմ ինքնության ամենակարևոր հենասյուններից մեկն է, առհասարակ Արցախն է իմ հենասյունը։ Եվ երբ ինձ հարցնում են՝ ի՞նչ է ձեզ համար այս պայքարը, ես ասում եմ՝ ինձ համար սա ինքնության պայքար է։ Սա քաղաքականություն չէ, Արցախը քաղաքականություն չէ։ Սխալ է այս ամենը փոքրացնել, ճղճիմացնել ու ներկայացնել զուտ քաղաքական պայքար։ Իմ ընկալմամբ՝ ազատ, անկախ, միացյալ հայրենիքի գաղափարը հենց այնտեղ է թաքնված, որ դու կարողանաս սերունդների սնել այն գաղափարով, իրենց տալ երազելու, արարելու, ավելիին ձգտելու այդ բացառիկ հնարավորությունը։ Իսկ դա միայն հաղթանակով է հնարավոր։ Հայրենիքդ պետք է զգաս, այդ հող ու ջրի տերը քեզ համարես, իրապես պետք է զգաս, ոչ թե խոսքերով, դու պետք է այդ ամենի ներդաշնակ մասնիկը լինես, իսկ դա հնարավոր է միայն ճանաչելով, տեսնելով, զգալով ու շոշափելով։ Ես ուզում եմ առիթից օգտվել ու իմ հայրենակիցներին խրախուսել՝ ճանաչել հայրենիքը ծայրից ծայր, խրամատից խրամատ։ Ես անընդհատ մտքով հետ եմ գնում Շուշի, ու ես անկեղծորեն հավատում եմ, որ մենք տիրոջ իրավունքով ենք վերադառնալու Շուշի և Հարսանիք լեռներում ունենալու ենք»,- ասաց Ասպրամ Կրպեյանը։