Ուղիղ եթեր
Սպորտ 4 տարի առաջ - 21:05 09-05-2022

Պետրոս Պետրոսյանը դարձել է ծանրամարտի երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն

Հունաստանի Հերակլիոն քաղաքում ավարտվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի վերջին մասնակից Պետրոս Պետրոսյանը նվաճեց փոխչեմպիոնի կոչումը: 102 կգ քաշայինների պայքարում հայ ծանրարոդը երկամարտում գրանցեց 363 կգ արդյունք եւ նվաճեց արծաթե մեդալ:

Պոկում վարժությունում Պետրոս Պետրոսյանը առաջին մոտեցմամբ հաջողությամբ բարձրացրեց 155 կգ-ն: Երկրորդ մոտեցման համար պատվիրված 160 կգ-ն ձախողեց, բայց երրորդ մոտեցմանը պոկեց 161 կգ: Այս վարժությունունում երիտասարդ ծանրորդը փոքր մեդալ չնվաճեց:

Լարված ստացվեց հրում վարժության պայքարը: Պետրոս Պետրոսյանը նախ հրեց 195 կգ, երկրորդ մոտեցմամբ՝ 202 կգ: Երրորդ մոտեցման համար Հայաստանի թիմի մարզիչները միանգամից 10 կգ-ի քայլ կատարեցին եւ պատվիրեցին 212 կգ, որպեսզի Պետրոսյանն առաջ անցնի ուզբեկ մրցակցից եւ ապահովի երկամարտի ոսկե մեդալը, բայց Հայաստանի ներկայացուցիչը չկարողացավ հրել: Այս վարժությունում նա նվաճեց փոքր բրոնզե մեդալը՝ ընդամենը 2 կգ-ով հետ մնալով ուզբեկ մարզիկից:

Երկամարտի 363 կգ արդյունքով Պետրոս Պետրոսյանը նվաճեց երիտասարդների աշխարհի փոխչեմպիոնի տիտղոսը: Ոսկե մեդալակիր դարձավ ուզբեկ Շարոֆիդին Ամրիդինովը (372կգ), բրոնզե մեդալակիր պաղեստինցի Համադա Մոհամեդը (361 կգ):

Մելիք Ղուկասյանի գլխավորած թիմը 5 մեդալով ավարտեց պայքարը երիտասարդների աշխարհի առաջնությունում՝ երկու ոսկե, երկու արծաթե եւ մեկ բրոնզե մեդալներով:

Ոսկե մեդալակիրներ դարձան Գառնիկ Չալոյան (55կգ) եւ Գարիկ Կարապետյանը (96 կգ), արծաթե մեդալակիրներ Սուրեն Գրիգորյան (89 կգ) եւ Պետրոս Պետրոսյան (102 կգ), բրոնզե մեդալակիր՝ Գոռ Սահակյան (67կգ):

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները