Ոչ ոք չի պատժվել, բայց մեղավորներ կային, նույն դասալիքները ղեկավար պաշտոններում նստած են․ Շուշիում զոհված մայորի այրի

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:24 09-05-2022
«Ո՞նց եք պատկերացնում, որ ես ու իմ երեխաներն ապրենք ադրբեջանցիների հետ, ո՞նց եք դա պատկերացնում։ Հիմա դաժանություն է Շուշիի կողքով անցնել ու տեսնել այնտեղ ադրբեջանցուն, ես չեմ կարողանում այնտեղ կանգնել ու մեկ րոպե լռությամբ հարգել այն տղաների հիշատակը, որոնք ընկել են այնտեղ»։ Այս մասին Օragir.news-ի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված մայոր Վալերի Սարգսյանի այրի Մանուշակ Մկրտչյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը։

«Դուք պատկերացնո՞ւմ եք ադրբեջանցուն Ստեփանակերտում։ Այդքան գերեզմանների կողքին ադրբեջանցուն պատկերացնո՞ւմ եք։ Ես չեմ պատկերացնում, նման բան լինել չի կարող»,- ասաց Մկրտչյանը։

Նա պատմեց, որ ամուսինը կադրային զինվորական է եղել, նրա վերջին մարտը հենց Շուշիի համար էր։
Սարգսյանը զոհվել է դիպուկահարի կրակոցից նոյեմբերի 7-ին Շուշիի մատույցներում։

Մկրտչյանը վստահ է, որ Շուշին անհնար էր գրավել․ «Եթե որոևէ մեկը եղել է Շուշիում, կհասկանա, որ Շուշին գրավելն անհնար էր։ Թուրքը չէր կարող մտնել Շուշի։ Այս տղաները բոլորն ընկել են Շուշիի համար։ Մեր տղաները մեզ չեն դավաճանել, դավաճաններ կային, և Շուշին հանձնվեց։ Վստահաբար կարող ենք այսօր դա ասել․ տղաները մինչև վերջ կանգնել են»։

Մանրամասները՝ տեսանյութում