Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 17:07 09-05-2022

Ուկրաինայում զոհված ռուս զինվորականների երեխաները բուհեր կընդունվեն առանց քննությունների. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ուկրաինայում «հատուկ գործողության» ժամանակ զոհված կամ վիրավորված ռուս զինվորականների երեխաներին պետական ​​աջակցության մասին։ Այս մասին Պուտինը հայտարարել է Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթում ունեցած իր ելույթում։

«Հարգելի ընկերներ, մեր յուրաքանչյուր զինվորի ու սպայի մահը վիշտ է մեր բոլորի համար, անդառնալի կորուստ՝ հարազատների ու ընկերների համար։ Պետությունը, տարածաշրջանները, ձեռնարկությունները, հասարակական կազմակերպությունները ամեն ինչ անելու են նման ընտանիքներին հոգատարությամբ շրջապատելու, օգնելու համար։ Հատուկ աջակցություն ենք ցուցաբերելու զոհված և վիրավորված մարտական ընկերների երեխաներին։ Այդ մասին նախագահի հրամանագիրը այսօր ստորագրվել է»,- ասել է Պուտինը ռուսական հեռուստաալիքներով հեռարձակված ելույթի ժամանակ։

Նախագահի հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։ Դրանում ասվում է, որ Ուկրաինայում «հատուկ գործողության» մասնակիցների երեխաները, այդ թվում՝ սպանվածների ու վիրավորների, կստանան բուհ ընդունվելու հատուկ քվոտաներ՝ նրաց համար նախատեսվում է հատկացնել բյուջետային բոլոր տեղերի 10%-ը։

«Հատուկ գործողության» վիրավորված մասնակիցների երեխաները կկարողանան բուհ ընդունվել ընդունելության քննությունների արդյունքներով, իսկ զոհվածների երեխաները՝ առանց քննությունների։ Ուկրաինայում մահացած կամ վիրավորված զինվորականների երեխաներին նախատեսվում է նաև առանց ընդունելության քննությունների ընդունել ռազմական ուսումնարաններ։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան