Սպորտ 4 տարի առաջ - 13:59 09-05-2022

Ֆուտբոլային տարվա ամենահնչեղ տրանսֆերը մոտ է կայանալուն

Ֆուտբոլային տրանսֆերային պատուհանը դեռ չի բացվել, սակայն բանակցությունները և տրանսֆերների վերաբերյալ նախնական պայմանավորվածություները թեժ փուլում են։

Ամառային տրանսֆերային պատուհանի սկզբում հնարավոր է իրականանա տարվա ամենահնչեղ տեղափոխությունը։ «Մանչեսթեր Սիթին» տևական ժամանակ է՝ հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» գոլահար Էրլինգ Հալանդի ծառայություններով և ըստ ամենայնի՝ պաշտոնապես կիրականացնի գործարքը։

Անգլիական գրանդ ակումբը նախնական համաձայնության է հասել նորվեգացի ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ, հայտնում է «The Athletic»-ը։ Ըստ աղբյուրի՝ Հալանդը համաձայնել է տեղափոխվել մանչեսթերյան ակումբ։

Հայտնի է նաև, որ շաբաթվա ընթացքում կողմերը պաշտոնապես կհայտնեն գործարքի մասին։ 21-ամյա աստղի տրանսֆերի համար «Մանչեսթեր Սիթին» կվճարի 75 միլիոն եվրո։

«Սիթիի» ղեկավարությունը Հալանդին կդարձնի Անգլիայի Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը՝ վճարելով շաբաթական 375 հազար ֆունտ աշխատավարձ։

Հավելենք, որ ավարտվող մրցաշրջանի բոլոր մրցաշարերում «Բորուսիայի» հարձակվողը մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 28 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ