Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 09:37 09-05-2022

Փաշինյանը պատուհաս է դարձել հայ ժողովրդի գլխին․ Էդգար Ղազարյան

Ֆրանսիայի հրապարակում ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, նախկին մարզպետ և Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը ելույթով է հանդես եկել՝ ասելով․

«Այսօր այստեղ անձնապես շատ քիչ մարդկանց եմ ճանաչում, բայց ես գիտեմ և զգում եմ, որ այստեղ եկող ամեն մի մարդ ամենակարևոր մարդն է իմ կյանքում, որովհետև օգնում է ինձ լուծելու իմ կյանքի ամենակարևոր խնդիրը՝ փրկել Արցախը և Հայաստանը։ Ես ամեն օր գալիս եմ այստեղ, քանի որ մենք բոլորս ունենք նույն կարգավիճակն ու ցանկությունը։ Մեզնից ոչ ոք միայնակ չի կարող Նիկոլ Փաշինյանին վռնդել իշխանությունից և հանրային կյանքից, բայց մենք միասին կարող ենք։ Հիմա պետք է մեկտեղենք մեր ջանքերն ու կարողությունը։ Ատելության մթնոլորտ կա այսօր Նիկոլ Փաշինյանի հանդեպ, քանի որ բոլորն են հասկանում, որ նա պատուհաս է դարձել հայ ժողովրդի գլխին, նա հայ ժողովրդի ամենամեծ թշնամին է»,-ասաց նա։

Էդգար Ղազարյանն իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանին անվանեց հայրենիքի գող․

«Դու գողացել ես մեզնից մեր հայրենիքն ու երազանքները, մեր ապրած կյանքն ու մեր երեխաների ապագան, ու դեռ դո՞ւ ես ուզում մեզ հանցագործ անվանել։ Դու վախեցիր այն պատժից, որ ստանալու ես պատերազմը տանուլ տալու, այն դադարեցնելու առաջարկները մերժելու, ականապատ դաշտերի քարտեզները տալու և շատ այլ բաներ համար»։

Մանրամասն՝ կից տեսանյութում․

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով