Շուշին ներկայում ադրբեջանական օկուպացիայի ներքո է. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Հայոց բերդաքաղաք Շուշին ազատագրվել է 30 տարի առաջ` 1992թ. մայիսի 8-ին: Շուշին ներկայում ադրբեջանական օկուպացիայի ներքո է, որ տեղի է ունեցել պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցանքներով` որպես հայատյացության և էթնիկ ու կրոնական թշնամանքի տարիների համակարգված ադրբեջանական պետական քաղաքականության բնական հետևանք: