Ուղիղ եթեր
Բնորդ-մոդել Անոն, Նիգոլն ու վիճակագրությունը
copy image url

Բնորդ-մոդել Անոն, Նիգոլն ու վիճակագրությունը

Միտք 2 տարի առաջ - 20:31 08-05-2022
Նիկոլի գաղափարական զինակից, ախուրյանցի բնորդ-մոդել Անոն, դեպի Գյումրի ընդդիմության երթը «կասեցրեց» ու հանդես եկավ «քաղաքական» հայտարարություն-պահանջով․ «Նիգոլը պտի հայերի հախից գա»։ Նիգոլի զինակից քաղաքական այս գործիչը թերևս տեղյակ է (բազմազբաղության պատճառով կարող է նաև ոչ այնքան), թե որ հարցում Նիգոլն ինչպես է հայերի հախից եկել ու շարունակում գալ։ Պարզապես, անոն լինելով բազմապրոֆիլ անձնավորություն, հավանաբար չի հասցրել ծանոթանալ ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջին հրապարակումներին, որոնցից մեկում երևում է, թե բնակչության կրճատման հաշվով Նիգոլն ինչպես է հայերի հախից գալիս։ Եթե ծանոթացած լիներ, հաստատ իրքայլական քաղաքական թեզերն այլ կերպ կձևակերպեր։

Վիճակագրական ծառայության հրապարակման համաձայն, ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2022թ․-ին մեկ տարի առաջվա համեմատությամբ նվազել է ընդամենը 2300 մարդով (թվի արժանահավատությունն այս պահին չենք քննարկում), որը այս պայմաններում հիանալի ցուցանիշ է։ Բայց, նույն հրապարակումից պարզվում է, որ այս տարի արդեն հանրապետության հինգ մարզերում (Լոռի, Շիրակ, Սյունիք, Վայոց Ձոր, Տավուշ) բնակչության թվաքանակի բնական աճի առումով բացասական հաշվեկշիռ ունենք։ Այսինքն՝ վերջին մեկ տարվա ընթացքում վերոնշյալ մարզերում բացարձակ թվով ավելի շատ մարդ է մահացել, քան ծնվել է ( 1945թ-ից հետո նման դեպք գրեթե չի արձանագրվել)։ 2017թ․-ի (Նիկոլի վարչապետ դառնալուց մեկ տարի առաջ) տվյալներով ՀՀ-ում ծնվել է 37699 մարդ, մահացել՝ 27367։ Հետևաբար, մինչև 2018թ․-ը հանրապետությունում բնական աճը կազմել է տարեկան ավելի քան 10 հազար մարդ։ Չորս տարի անց, 2022թ․-ի հունվարի տվյալներով ՀՀ-ում ծնվել է 36585 մարդ, մահացել՝ 34658։ Տարբերությունը կազմում է 1900-ից քիչ ավել։ Փաստորեն, Նիգոլի կառավարման յուրաքանչյուր տարում բնական աճի տարբերությունը նվազել է միջինում ավելի քան 2000 մարդով։ Հետևաբար, արդեն 2023-2024թթ․-երին հանրապետությունում բնական ճանապարհով բնակչության թվի աճ չի լինի։ Իսկ վերջին տարում, ինչպես նշվեց, հինգ մարզերում մահերի թիվն ավելին է քան նոր ծնվածներինը։ Մինչդեռ հատկապես հենց այդ մարզերից միգրացիան բավականին մեծ թիվ է կազմում։ Մարդիկ հեռանում են իրենց ծննդավայրերից։

Այնպես որ, Նիգոլի զինակից, բնորդ-մոդել Անոյին զեկուցում եմ, որ Նիգոլը շատ տեղը-տեղին հայերի հախից գալիս է, այն աստիճան, որ Նիգոլի զինակից, արվեստի վաստակավոր այս գործիչն ինքն էլ չի պատկերացնի։ Եթե 2017թ․-ին ՀՀ-ում 1000 բնակչի հաշվով ծնվում էր 12․7 մարդ, մահանում՝ 9․2, ապա 2022թ․-ի առաջին երեք ամիսներին հանրապետությունում 1000 բնակչի հաշվով ծնվել է 11․1 մարդ, մահացել՝ 11․9-ը։ Անոյին զեգուցում եմ նաև, որ հետևելով Նիգոլի գործունեությանը, համոզվել եմ, որ գրեթե բոլոր ոլորտներում է Նիգոլը հենց էս կերպ ու մի բան էլ դենը, հայերի հախից գալիս։ Այնպես որ, Նիգոլի հասարակական-քաղաքական-մշակութային գործիչներ գաղափարակից –զինակից անոները կարող են հանգիստ լինել, իրենց առաջնորդը հայերի հախից գալու գործը պրոֆեսիոնալ բարձր մակարդակով է իրականացնում։ Ահավասիք՝ պաշտոնական վիճակագրությունը։

Ամենից շատ դիտված

19:15 Առաջին անգամ էր, որ տնից դուրս էր եկել ու չէր վերադարձել. 3 օր անհետ կորած, 68-ամյա պապիկը գտնվել է մահացած
23:44 Վարդան Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել 40 դրվագով
12:35 Քայլ արա, արի տուն, թքեմ վրադ, ռադ եղի ստեղից․ էդ ա՞ ձեր կոնցեպտը․ Քրիստինե Վարդանյան
14:17 Դուք միջին որակի վարչապետ եք ու «Զապոռոժեց» վարող, ձեր դիմացը չեք նայում․ Սեյրան Օհանյան
21:52 Իրականում 595.000 ստացող ուսուցիչը նույն 400.000 ստացող ուսուցիչն է. կրթության փորձագետ
11:15 Հաջորդիվ՝ անուն առ անուն. կանգնեցնել է պետք առնետների խրախճանքը. Մետաքսե Հակոբյան
18:38 Կրասարցիների մոտ վախի մթնոլորտ են ստեղծել, որ կոծկեն իրենց անգործությունը. շիրակցի ֆերմեր
14:50 Փոքրոգի, ապապետական բոյկոտ ու սպառնալիք Գյումրիում
14:13 Ասացի՝ շատ տաղանդավոր կին է, պետք է մտցնել ՔՊ ցուցակ․ չեմ փոշմանում. Ռուբեն Ռուբինյանն՝ Աննա Գրիգորյանին
13:32 Տվեք ինձ ձեր ավել 450 հազար դրամը, ես ձեր ընտանիքին ապոհովեմ մակարոնով, կետչուպ էլ կտամ․ ՔՊ-ական