Ներքին 4 տարի առաջ - 12:51 08-05-2022

Տղե՛րք, մի՛ արեք, մի հայհոյեք․ Սոս Ջանիբեկյանի և ընդդիմադիրների միջև նոր միջադեպ է գրանցվել

Դերասան Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ընդդիմադիրների ու իր միջև նոր միջադեպ է գրանցվել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ջանիբեկյանի մասնակցությամբ 2 միջադեպ արդեն եղել էր, դրանցից մեկի ժամանակ ցուցարարները նրան թուրք էին անվանել, մյուսի ժամանակ առարկաներ էին նետել նրա ուղղությամբ։

Սոս Ջանիբեկյանի ֆեյսբուքյան գրառումը ներկայացնում ենք ստորև,

«Ճիշտն ասած բացարձակ ցանկություն չունեի անդրադառնալ էն ամենին ինչ կատարվում է ինձ հետ,որ չքաղաքականացվի ,որտովհետև ամեն կերպ ուզում եմ հեռու մնալ քաղաքականությունից:

Խնդրում եմ դիտարկել ,որպես զուտ իրավիճակ և մարդկային փոխհարաբերությունների անալիզ, որով դիմում եմ ցուցարարների կազմակերպիչներին և հեղինակություններին:

Էն դեպքը, որ ճանապարհս չփոխելով ընդառաջ գնացի ցուցարարներին ու հանդիպեցի 2000 -ը մեկի հարաբերակցությամբ հայհողների, թուրք վանկարկողների և ինձ վրա շիշ շպրտողների, անցանք, օքեյա , հասկանում եմ որ ամբոխի էֆորիայից առաջացած ամենաթողության զգացումի հետևանք ա , նման սխալ դրվագներ եղել են գործընկերներիս հանդեպ 2018ի հեղափոխության օրերին , երևի կարմաայական եկած ինձ հասանելիք դասն էր:

Կյանքի դասերը, երբեք չեն ուշանում:

Բայց , երեկ կրկին հանդիպեցի ցուցարարների ,«Զարթնիր Լաո» երգը լսելով ,մեքենայով անցնելիս ,ովքեր հանդիպելով ինձ և 3,5 տարեկան աղջկաս ,պատուհանը իջեցրեցին գոռացին թուրք ու ամենագռեհիկ սեռական բնույթի քֆուրը տալով արագ սլանալով գնացին:

Մտածում էի երեխայիս էս դեպքից հետո ո՞նց պիտի ագրեսիվ թուրք սելջուկի և Մեծահոգի Հայ Արիացու տարբերությունը բացատրեմ ,որովհետև մեքենայի միջինը հայ էր...կարծում եմ:
Մոտավոր մի 50 տարեկանին մոտ մի մարդ պտտվեց ասեց. «Սոս ջան հիմա թուրքը Դու էիր,իրանք էլ հա՞յը, կարող ա իրա արածը թուրքը տենար զարմանար»:

Ասածս ինչ ա , իսկականից ամոթ ա տղերք , մի արեք , մի քրֆեք ով ձեզ հետ չի , ժողովրդին ժեխ ու թուրք մի անվանեք ,մարդ կա որ բացառձակ չի սատարում ներկայիս իշխանությանը ,բայց ավելի շատ չի ուզում Ձեր կողքին կանգնի:

Դրանից Մի չարացեք , մի վախացրեք , նախկին բարքերը մարդկանց նորից հիշել մի տվեք,դուք Ձեր գաղափարախոսությամբ քայլերթ արեք, որ Ձեր գաղափարակիցներին միավորեք, ոչ թե այլակարծություն ունեցողներին քրֆեք, չի կարող դա լինել ցույցի գերակշռող վարքը:

...ու մի հարց ,ո՞նց ա էլի լինում որ հետևիցս ցուցարարները գոռում են թուրք , գալիս եմ տուն ֆեյսբուքս բացում եմ 100ից ավել նամակ ունեմ ստացած մոտավոր էս բովնդակությամբ.«Սոս ջան արի մեզ միացի , մեր կողքին կանգնի հանուն Հայրենիքի»: Ձեր կողքին կարող ա մեկը գա կանգնի ում Դուք թուրք ե՞ք համարում: Անհասկանալի է և չափազանց զավեշտալի:

Ձեզ բարի և անփորձանք ցույցեր:

Վստահ եմ ցուցարարներից ոմանք կկարդան և կփորձեն վերացնել այդ արատը: Շնորհակալություն ,սեր և խաղաղություն Ձեր հոգուն»:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո