Սպորտ 4 տարի առաջ - 23:10 07-05-2022

Վահան Բիչախչյանի թիմը գործնականում կորցրեց Լեհաստանի չեմպիոն դառնալու հնարավորությունը

Ավարտին է մոտենում ֆուտբոլի Լեհաստանի առաջնությունը՝ Էկստրակլասան։ 32-րդ տուրում «Պոգոնը» հյուրընկալվելիս ոչ-ոքի՝ 1։1 հաշվով է ավարտել Վրոցլավի «Շլյոնսկի» հետ հանդիպումը։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը փոխարինման է մտել 71-րդ րոպեին։

Շչեցինի «Պոգոնը» գործնականում զրկվեց չեմպիոն դառնալու հնարավորությունից։ Թիմն առաջնության ավարտից 2 տուր առաջ 2-ական միավորով զիջում է առաջատարներ «Ռակուվին» և «Լեխ Պոզնանին», սակայն մրցակիցները 1-ական հանդիպում պակաս են անցկացրել։

«Պոգոնը» 3-րդ հորիզոնականը գրավելու դեպքում կմասնակցի Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլին։ Թիմն արդեն իսկ ամրագրել է նվազագույնը «բրոնզե հորիզոնականը»։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ