Ուղիղ եթեր
Ձեր գաղափարակիցներին միավորեք, ոչ թե այլակարծություն ունեցողներին հայհոյեք․ Սոս Ջանիբեկյան
copy image url

Ձեր գաղափարակիցներին միավորեք, ոչ թե այլակարծություն ունեցողներին հայհոյեք․ Սոս Ջանիբեկյան

Ներքին 3 տարի առաջ - 22:59 07-05-2022
Դերասան, հաղորդավար Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ճիշտն ասած բացարձակ ցանկություն չունեի անդրադառնալ էն ամենին, ինչ կատարվում է ինձ հետ,որ չքաղաքականացվի,որովհետև ամեն կերպ ուզում եմ հեռու մնալ քաղաքականությունից:
Խնդրում եմ դիտարկել որպես զուտ իրավիճակ և մարդկային փոխհարաբերությունների անալիզ, որով դիմում եմ ցուցարարների կազմակերպիչներին և հեղինակություններին:

Էն դեպքը, որ ճանապարհս չփոխելով ընդառաջ դուրս եկա ցուցարարներին ու հանդիպեցի 2000-ը մեկի հարաբերակցությամբ հայհողների, թուրք վանկարկողների և ինձ վրա շիշ շպրտողների, անցանք, օքեյ ա, հասկանում եմ, որ ամբոխի էֆորիայից առաջացած ամենաթողության զգացումի հետևանք ա, նման սխալ դրվագներ եղել են գործընկերներիս հանդեպ 2018-ի հեղափոխության օրերին, երևի կամայական եկած ինձ հասանելիք դասն էր:

Կյանքի դասերը երբեք չեն ուշանում:

Բայց երեկ կրկին հանդիպեցի ցուցարարների, «Զարթնիր Լաո» երգը լսելով, մեքենայով անցնելիս, ովքեր հանդիպելով ինձ և 3,5 տարեկան աղջկաս, պատուհանը իջեցրեցին գոռացին թուրք ու ամենագռեհիկ սեռական բնույթի քֆուրը արագ սլանալով բարձր գոռացին:

Մտածում էի երեխայիս էս դեպքից հետո ո՞նց պիտի ագրեսիվ թուրք սելջուկի և Մեծահոգի Հայ Արիացու տարբերությունը բացատրեմ, որովհետև մեքենայի միջինը հայ էր...կարծում եմ:
Մոտավոր մի 50 տարեկանին մոտ մի մարդ պտտվեց, ասեց. «Սոս ջան, հիմա թուրքը դու էիր, իրանք էլ հա՞յը, կարող ա իրա արածը թուրքը տենար զարմանար»:

Ասածս ինչ ա, իսկականից ամոթ ա, տղերք, մի արեք, մի քրֆեք ով ձեզ հետ չի, ժողովրդին ժեխ ու թուրք մի անվանեք, մարդ կա, որ բացառձակ չի սատարում ներկայիս իշխանությանը, բայց ավելի շատ չի ուզում ձեր կողքին կանգնի:

Դրանից մի չարացեք, մի վախեցրեք, դուք ձեր գաղափարախոսությամբ քայլերթ արեք, որ ձեր գաղափարակիցներին միավորեք, ոչ թե այլակարծություն ունեցողներին քրֆեք, չի կարող դա լինել ցույցի գերակշռող վարքը:

․..ու մի հարց ,ո՞նց ա էլի լինում, որ հետևիցս ցուցարարները գոռում են թուրք, գալիս եմ տուն ֆեյսբուքս բացում եմ 100-ից ավել նամակ ունեմ ստացած մոտավոր էս բովնդակությամբ.«Սոս ջան, արի մեզ միացի, մեր կողքին կանգնի հանուն Հայրենիքի»: Ձեր կողքին կարող ա մեկը գա, կանգնի, ում դուք թուրք ե՞ք համարում: Անհասկանալի է և չափազանց զավեշտալի:
Ձեզ բարի և անփորձանք ցույցեր:

Վստահ եմ ցուցարարներից ոմանք կկարդան և կփորձեն վերացնել այդ արատը: Շնորհակալություն, սեր և խաղաղություն ձեր հոգուն:

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
23:58 Մի՛ զարմացեք, որ շնորհավորում են հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ