Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:32 07-05-2022

Մենք քեզ չենք սպանելու, դուրս արի․ կառավարական առանձնատների մուտքը փակած կանայք՝ Փաշինյանին

Երևանում կանանց երթի մասնակիցները փակել են Դեմիրճյան-Պարոնյան խաչմերուկը, որտեղ գտնվում են կառավարական առանձնատները։

Կանայք Նիկոլ Փաշինյանից պահանջել են դուրս գալ ու մի շարք հարցերի պատասխաններ տալ։
«Մենք քեզ չենք սպանելու, չնայած հիմա շատերն են երազում քեզ սպանելու մասին։ Դուրս արի, մեզ պատասխան տուր՝ նայելով մեր աչքերի մեջ»,- ասել է ակցիայի մասնակից որդեկորույս մայրերից մեկը։

Ապա նա դիմել է Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին․ «Դուրս արի, իմ ցավը կիսիր, չէ՞ որ դու մայր ես։ Դու ասում ես՝ մի՛ սգա, ո՞նց չսգամ։ Ասում ես՝ ձեր ընտանիքների, մյուս երեխաների համար չեք ապրում՝ հայրենիքի համար ապրեք։ Դու չգիտես, որ հայրենիքը սկսվում է ընտանիքից, իմ երեխաներից, եթե ես երեխաներ չունենամ, էս հողն էլ ինչի՞ս է պետք, իսկ հիմա դու իմ, մեր բոլորի բալեքին տարել ես։ Եթե մեր երեխեքին տարել ես, ապա հողը ինչո՞ւ ես նվիրել, ի՞նչ ես տվել թուրքին էն հողը, որի ամեն միլիմետրին մեր երեխեքի արյուն է։ Եթե հողը տալու էիր, ապա մեր երեխեքին ինչի՞ ես տարել։ Եթե պատերազմը ավարտվեր հաղթանակլով, ես էստեղ չէի լինի, կասեի իմ երեխեն գնացել է, ու ես գիտեմ՝ ինչի համար է գնացել, իսկ հիմա դուրս արի, պատասխան տուր, թե էդ դեպքում ինչ են գնացել մեր երեխեքը, մենք բոլորս ենք ուզում իմանալ»։