Ներքին 4 տարի առաջ - 22:22 06-05-2022

«Գույների ասպետը»․ բացվել է Կարեն Սմբատյանի ռետրոսպեկտիվ ցուցահանդեսը

Հայաստանի նկարիչների միությունում բացվել է աշխարհահռչակ գեղանկարիչ Կարեն Սմբատյանի ռետրոսպեկտիվ ցուցահանդեսը, որը նվիրված էր գեղանկարչի 90-ամյակին։ Սմբատյանին արվեստասեր հասարակությունը տվել է «գույների ասպետ» անվանումը:

Ժամանակի ամենահեղինակավոր արվեստաբաններն ու գեղանկարիչները նրա արվեստ մասին գրել են հիացմունքով և խորին ակնածանքով` նրա արվեստը համարելով աննախադեպ, ազգային, համամարդկային ու հայ կերպարվեստում մեկուսի երևույթ: Գեղանկարչի գործերը արժանիորեն տեղ են գտել աշխարհի տարբեր պատկերասրահներում, թանգարաններում ու ցուցասրահներում, ինչպես օրինակ՝ Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի Գրականության և արվեստի, Վաշինգթոնի «Արտ մոդեռն», Փարիզի «Արշիլ Գորկի», Նյու Ջերսիի «Զիմեռլի» ժամանակակից արվեստի թանգարաններում, Դեյթրոյթի «Ռիչարդ Մանուկեան» ցուցասրահում, և մի շարք երկրների ցուցասրահներում և արվեստը գնահատող բազմաթիվ անհատների մասնավոր հավաքածուներում:

Սմբատյանը աշխատել է նաև գրքի գրաֆիկայի ասպարեզում: Նրա ձևավորմամբ լույս են տեսել «Ծիծեռնակ», «Պիոներ» մանկապատանեկան ամսագրերը, «Սասնա ծռեր» էպոսը, Է. Իսաբեկյանի «Իգդիր» վեպը, Հ.Թումանյանի, Ղ.Աղայանի, Ջաննի Ռոդարիի ստեղծագործությունները, հայկական և արաբական ժողովրդական հեքիաթները և այլն: Գրաֆիկական այդ գործերը օժտված են գույների նուրբ համադրությամբ, ճաշակով և ազգային հատկանիշներով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար