Արտաքին 4 տարի առաջ - 18:32 06-05-2022

Ուկրաինայում զոհվել է ավելի քան 3200 մարդ, որոնցից 230-ը երեխաներ են. ՄԱԿ

ՄԱԿ-ը հրապարակել է հաշվետվություն, որում ներկայացվում են ուկրաինական պատերազմի ընթացքում զոհվածների և վիրավորների թարմացված տվյալները։

Կազմակերպության տվյալներով՝ Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից ի վեր սպանվել է առնվազն 3280 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 3451-ը։
Նրանցից 231-ը երեխաներ են (մինչև 18 տարեկան), ընդ որում, մահացած երեխաներից 73-ին գտել են այնպիսի վիճակում, որ նրանց սեռը հնարավոր չէ պարզել։

Ինչպես նշում են ՄԱԿ-ի մասնագետները, զոհերի իրական թիվը շատ ավելի մեծ է, քանի որ շատ հաղորդումներ այն վայրերից, որտեղ նման միջադեպեր են տեղի ունեցել, դեռ պահանջում են լրացուցիչ հաստատում, իսկ որոշ վայրերից, որտեղ մարտերը շարունակվում են, տեղեկություններ ստանալը դանդաղում է:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան