Պարեկները արգելում են Երևան մտնող բեռնատարների մուտքը

Ներքին 2 տարի առաջ - 14:01 06-05-2022
Արդեն մի քանի օր է, ինչ ընդդիմադիրները բողոքի ակցիաներ են անում հանրապետությունով մեկ։

Ակցիայի մասնակիցները, ի նշան բողոքի, փակում են տարբեր փողոցներ և խոչընդոտում տրանսպորտային միջոցների բնականոն աշխատանքը։

Մարզերից Երևան մտնող ճանապարհներին այսօր ուժեղացված հսկողությունն է իրականացվում։ Երևան մտնող բոլոր բեռնատարներին կանգնեցնում են, ասում են՝ ուղեկցենք։ Սրանով առաջացնում են բեռնատարների կուտակումներ։ Հավանաբար ոստիկանական ուժերը մտավախություն ունեն, որ բեռնատարները գալիս են Երևան՝ փողոցները փակելու։