Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 14:27 05-05-2022

Պատրաստված երիտասարդություն ունենք, պետք է այդ ռեսուրսը փոխանցել ԶՈՒ- ին. Քոչարյանը՝ հանրահավաքի մասնակիցների մասին

ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարծում է, որ ընդդիմադիրների հանրահավաքի մասնակից որոշ քաղաքացիների մասին տեղեկատվությունը, որոնց նպատակը Արցախի պաշտպանությունն է, պետք է փոխանցել Զինված ուժերին, ըստ նրա՝ այդ կարելի է ներգրավել պաշտպանական խնդիրների լուծման հարցում:

Քոչարյանը նման տեսակետ հայտնեց հանձնաժողովում կազմակերպված աշխատանքային քննարկմանը, որին մասնակցում են Ոստիկանապետի տեղակալը, Ռազմական ոստիկանության պետը, ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետը և այլք:

Ավելի վաղ Քոչարյանը գրառում էր կատարել՝ նշելով. «Այս օրերին ՀՀ ոստիկանությունը պարբերաբար փողոցից բերման է ենթարկում հասարակական կարգը խախտած քաղաքացիներին, որոնց մի մասը, ենթադրաբար, եռամսյա վարժական հավաքներից և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած կոնտինգենտն է։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ ոստիկանությանը և Ազգային անվտանգության ծառայությանը կոչ եմ անում հավաքագրել նշված քաղաքացիների տվյալները և դրանք փոխանցել ՀՀ պաշտպանության նախարարություն, որն էլ իր հերթին կօգտագործի այս «լավ պատրաստված», պարզ հրահանգներ կատարելու ունակ երիտասարդներին՝ մեր բանակի մոբիլիզացիոն ռեսուրսը հարստացնելու և Հայաստանի ու Արցախի սահմանների անվտանգության պահպանման գործում նրանց ներգրավելու նպատակով»:

Նա նաև խոստացել էր հանձնաժողովում այդ թեմայով աշխատանքային քննարկում անցկացնել: Մայիսի 5-ին արդեն կազմակերպված աշխատանքային քննարկմանը Քոչարյանն ասաց. «Արցախի պաշտպանության խնդիրը, համոզված եմ, Երևանի կենտրոնում չէ, որ պետք է կարգավորում ստանա: Մեր ԶՈՒ-ն ունեն մոբիլիզացիոն ռեսուրսի կարգավորման խնդիր, առավել ևս տարիներ շարունակ մեզանում այդ խնդիրը բարձիթողի վիճակում է եղել, և 44-օրյա պատերազմը բացթողումներն այնքան ակնառու դարձրեց, որ մենք ժամանակ չունենք այդ ռեսուրսը չկարգավորված թողնելու համար: Կարծում եմ, այստեղ անելիք ունենք, առավել ևս այս օրերի ընթացքում տեսնում ենք, որ լավ պատրաստված երիտասարդներ ունենք, որոնք իրոք ցանկանում են իրենց մասնակցությունն ունենալ Արցախի հարցի լուծմանը: Եթե նպատակը Արցախի պաշտպանությունն է, պետք է այդ ռեսուրսը փոխանցել մեր ԶՈՒ-ին»,-ասաց Քոչարյանը՝ հասարակական կարգի պահպանության առումով այս օրերին ոստիկանության աշխատանքը որակելով փայլուն:

Ապա նա հավելեց. «Լավ կլինի, որ այդ ակցիաներն ավարտվեն մեր մոբիլիզացիոն ռեսուրսի ավելացմամբ: Ես գիտեմ, որ եռամսյա հավաքները սկսվել են, դրանք շարունակական են լինելու, բոլորս պետք է դրան մասնակցենք այն ցանկով և տրամաբանությամբ, որը օրենքի պահանջն է»:

Ըստ Քոչարյանի՝ այդ երիտասարդներին կարելի է ընդգրկել պաշտպանական խնդիրների լուծման հարցում, ԶՈՒ-ի անվտանգային խնդիրներին առնչվելիս՝ դրանով մասնակից լինելով երկրի սահմանների պաշտպանությանը, նպաստելով Արցախի պաշտպանական խնդիրների կատարմանը:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք