Արտաքին 4 տարի առաջ - 09:06 05-05-2022

ԱՄՆ-ն պատրաստ է անվտանգության երաշխիքներ տալ Շվեդիային մինչև ՆԱՏՕ-ին անդամակցության հարցի լուծումը

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն ասել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է անվտանգության երաշխիքներ տրամադրել Ստոկհոլմին՝ մինչև ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության վերաբերյալ վերջնական որոշում կայացնելը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ես այս հարցերով պատասխանատու (ԱՄՆ պետքարտուղար) Էնթոնի Բլինքենի և մի շարք սենատորների հետ զրուցելուց հետո կարող եմ ասել, որ Միացյալ Նահանգները շահագրգռված է Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու հարցում… անվտանգության տարբեր տեսակի երաշխիքներ տրամադրելու պատրաստակամություն կա... Իհարկե, չեմ կարող մանրամասնել»,- ասել է Լինդեն։
Ավելի վաղ Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության մամուլի քարտուղար Թոբիաս Բաուդինը հայտարարել էր, որ երկիրը կարող է ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին որոշում կայացնել արդեն մայիսի 15-ին։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը