Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 16:27 03-05-2022

ՄԻՊ-ն անդրադարձել է հավաքների ընթացքում անհամաչափ ուժի կիրառմանը, բերման ենթարկման ընթացակարգային խախտումներին

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մամուլի ազատության օրվա առթիվ ՄԻՊ աշխատակազմում ընդունել է շուրջ մեկ տասնյակ լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ պատասխանելով նրանց հուզող հարցերին։

Ասուլիսի բացման իր խոսքում Պաշտպանը շնորհավորել է ԶԼՄ ներկայացուցիչներին մասնագիտական տոնի առթիվ և ընդգծել նրանց դերի կարևորությունը ժողովրդավարական հասարակության կերտման գործընթացում։ Քրիստիննե Գրիգորյանը նշել է, որ արագ փոփոխվող հասարակական հարաբերություններում և տեղեկատվական իրականությունում մասնագիտական պարտքը պատշաճ իրականացնելու համար շատ մարտահրավերներ կան լրագրողների աշխատանքի համար և ընդգծել, որ աշխատանքային կարողությունների շարունակական կատարելագործման հարցում ՄԻՊ աշխատակազմը շարունակելու է ձևավորված սերտ համագործակցությունը ԶԼՄ գործընկերների հետ՝ նեղ մասնագիտական կամ զգայուն թեմաների լուսաբանման հարցերում մասնագիտական խորհրդատվության տրամադրման նպատակով։

Քրիստիննե Գրիգորյանն ընդգծել է նաև, որ մարդու իրավունքների պաշտպանության կարևորագույն բաղադրատարրի՝ խոսքի և տեղեկատվության ազատության իրավունքի իրացման շուրջ ՄԻՊ աշխատակազմի և ԶԼՄ ներկայացուցիչների առաքելությունը ընդհանրություններ ունի, և այդ համատեքստում կարևորել է հանրության կրթման ու իրավագիտակցության բարձրացման համար ջանքերի մեկտեղումը։

Հաջորդիվ, Պաշտպանը ԶԼՄ գործընկերներին ներկայացրել է ՄԻՊ աշխատակազմում ստացված նախորդ տարվա դիմում-բողոքների ուսումնասիրությունների արդյունքում վերհանված տեղեկատվության ազատությանը վերաբերող վիճակագրական տվյալները և պատասխանել ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։

Մասնավորապես՝ ասուլիսի ընթացքում Պաշտպանը հանգամանորեն անդրադարձել է հավաքների ու անհնազանդության ակցիաների ընթացքում ՄԻՊ աշխատակազմի կողմից իրականացվող մշտադիտարկումների արդյունքում արձանագրված անհամաչափ ուժի կիրառման, բերման ենթարկման ընթացակարգային խախտումների, լրագրողների հանդեպ պետական բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից բռնության դեպքերին։ Միաժամանակ Պաշտպանն ընդգծել է նաև լրատվամիջոցի կողմից ատելության ու անհանդուրժողականության հրահրման ու տարածման անթույլատրելիությունը՝ որպես պատասխանատու և պրոֆեսիոնալ լրագրության սկզբունք։

Քրիստիննե Գրիգորյանն անդրադարձել է նաև հանրային մեծ հնչեղության և ցասման արժանացած վրաերթի հետևանքով մահացած հղի կնոջ դեպքի քրեաիրավական, բարոյահոգեբանական կողմերին և ոստիկանական ուղեկցող ծառայության մասնագիտական ասպեկտներին։

Ի թիվս մի շարք այլ հարցերի, Պաշտպանը պատասխանել է նաև հանրային քննարկման առիթ հանդիսացած անհնազանդության բողոքի ակցիաներին երեխաների գիտակցված մասնակցության իրավունքի իրացման, երեխայի լավագույն շահի առաջնահերթության և ակցիաներով պայմանավորված՝ բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանության խնդիրներին, դատական գործերի ավտոմատ էլեկտրոնային մակագրության համակարգի կասեցված լինելու հանգամանքի ռիսկերին և ոստիկանության զորքերի բարեփոխման գործընթացի շարունակականության ապահովման անհրաժեշտությանը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները