Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 16:03 03-05-2022

Ինչ-որ օլիգարխների և Նիկոլի շրջանակների խմբակների կողմից ոստիկանական հագուստով անձինք կատարում են նրա հանձնարարությունները. Սաղաթելյան

Այս պահին Սևան, Արարատ, Հրազդան, Գյումրի, Աշտարակ, Ալավերդի, Վանաձոր քաղաքաներում փակ են միջպետական ճանապարհները։ Ֆրանսիայի հրապարակում ասուլիսի ժամանակ ասաց այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Ոստիկանները շարունակում են բիրտ ուժ կիրառել, հատուկ աչքի են ընկնում սև բերետավորները, որոնք ակնհայտորեն ղեկավարվում են ինչ-որ խմբերի կողմից։ Տեղեկություններ ունենք, որ դրանց մեջ կան մարդիկ, որոնք որոշ օլիգարխների և Նիկոլի շրջանակների կողմից հանձնարարություններ են կատարում։ Այս պահի դրությամբ ունենք 200-ից ավել բերման ենթակվածներ»,- ասաց նա։

Սաղաթելյանը նշեց, որ իշխանամերձ շրջանակները տեղեկություններ են տարածում, որ փողոցներում քիչ քաղաքացիներ կան, համալսարանների ուսանողները չեն միանում շարժմանը և այլն։

«Այսօր եղանք ԵՊՀ-ում, մտել ենք 10-ից ավել լսարարաններ, որից միայն մեկում կային ուսանողներ։ Իրականությունը մի բան է, իշխանությունների ներկայացածը՝ մեկ այլ բան, իրենք իրավիճակին չեն տիրապետում»,- ընդգծեց Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ իշխանական շատ ներկայացուցիչներ հորդորում են ոստիկաններին բռնություն կիրառել քաղաքացիների նկատմամբ։

Հարցին՝ ինչպես է վերաբերում իշխանական պատգամավորների՝ ԱԺ գնալու և այնտեղ հայտարարություններ անելու հորդորներին, Սաղաթլյանը ասաց․

«Ես ի՞նչ պատասխանեմ այդ «դուխով գլխարկներին»։ Ես կրկնում եմ՝ ՔՊ-ն ունի շանս չկիսելու Նիկոլի դավաճան քաղաքականությունը, մենք պատրաստ ենք իրենց ազատել գերությունից։ Այսօր իշխանություններին ավելի շատ հետաքրքրում է Տիգրան Ավինյանին քաղաքապետ դարձնելը, ոչ թե Վարդենիսն ու Սյունիքը պահելու խնդիրը»,- ասաց նա։

Սաղաթելյանը նշեց, որ Ալիևը նույնպես անհանգստացած է ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացներից։

«Ժողովուդը և այս հրապարակն են որոշելու՝ ովքեր են լինելու ՀՀ հաջորդ իշխանությունները, ժողովուրդը պետք է դուրս գա փողոց, արդեն ունենք հանրային արձագանք, հիմա մեր խնդիրն է մի քանի օրվա ընթացքում այդ մարդկանց իջեցնել փողոց»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ