Երևան +15°
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 13:20 03-05-2022

Պատերազմի ընթացքում զոհվել է առնվազն 220 երեխա. Ուկրաինայի գլխավոր դատախազություն

Ուկրաինայում ռազմական գործողությունների հետևանքով առնվազն 220 երեխա է զոհվել, ավելի քան 406-ը՝ վիրավորվել, հաղորդել է Ուկրաինայի գլխավոր դատախազությունը։
Երեխաների մեծ մասը տուժել է Դոնեցկի մարզում՝ 139, Կիևում՝ 115, Խարկովում՝ 95։
Այս թվերը վերջնական չեն, զգուշացրել են Ուկրաինայի իշխանությունները։
ՄԱԿ-ի տվյալներով, ռազմական գործողությունների հետևանքով մինչև մայիսի 1-ը զոհվել է առնվազն 3153 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 226 երեխա։ Կազմակերպությունը նաև ընդգծում է, որ զոհերի իրական թիվը կարող է շատ ավելի մեծ լինել։
«Գրանցված դեպքերի մեծ մասը պայմանավորված է ազդեցության լայն տիրույթով պայթուցիկ սարքերի կիրառմամբ, այդ թվում ծանր հրետանու և բազմակի հրթիռային համակարգերի, ինչպես նաև հրթիռային և օդային հարվածներով»,- ասվում է ՄԱԿ-ի զեկույցում:

Ամենից շատ դիտված