Տեսանյութ 1 տարի առաջ - 10:58 02-05-2022

ՊՊԾ պետը ոտքով հարվածում է օպերատորին․ տեսանյութ

Բաղրամյան պողոտայի եւ Պռոշյան փողոցի խաչմերուկում Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանը ոտքով հարվածել է օպերատորին, որը նկարում էր իրեն: Այս մասին հայտնում է news.am -ը։ Սկզբում նա ձեռքով հրեց խոսափողը՝ ասելով, որ հեռախոսով է խոսում: Ավելի ուշ նրան ուղեկցող մի երիտասարդ ևս հրեց օպերատորին, ապա քաշքշեցին ու ոտքով հարվածեցին օպերատորին:

Հարցին, թե ինչու եք հարվածում, Սարգիս Հովհաննիսյանը պատասխանել է․ «Իրավունք ունի, ասում ա՝ մի նկարի, խոսում եմ»:

Ամենից շատ դիտված