Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 1 տարի առաջ - 19:32 02-05-2022

Քիմ Քարդաշյանը և Փիթ Դևիդսոնը մասնակցել են Սպիտակ տան ընդունելությանը

Ապրիլի 30-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ավանդական ընդունելությունը, որը երկու տարի չէր անցկացվում կորոնավիրուսային համավարակի պատճառով։ Միջոցառմանը ներկա են եղել Քիմ Քարդաշյանը և նրա սիրելին՝ Փիթ Դևիդսոնը, որն առաջին անգամ նրա հետ հայտնվել է կարմիր գորգի վրա։
Քիմը տեսախցիկների առջև հայտնվել է Balenciaga-ի արծաթագույն զգեստով, Դեյվիդսոնը՝ Prada-ի կոստյումով։
Արեւմտյան լրատվամիջոցները հայտնում են, որ զույգը ողջ երեկո ուշադրության կենտրոնում է եղել։ Սիրահարները ոչ մի քայլ միմյանցից չեն հեռացել։ «Չնայած այն հանգամանքին, որ Քիմն ու Փիթը հաճախ են ուղեկցում միմյանց միջոցառումներին, սա նրանց առաջին պաշտոնական ներկայացումն էր հանրության առջև։ Նրանք կարող էին դա անել Met Gala-ում, որը տեղի է ունենալու մայիսի 2-ին, բայց նրանց պետք չէ շոու սարքել»,- ասել է Քարդաշյանների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը։
Ընունելությունից հետո Քիմը կիսվել է մի քանի լուսանկարներով։

Ֆոտոշարք