Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 22:38 01-05-2022

Առողջ բանականություն ունեցող ոչ մի մարդ չի՛ կարող մտածել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում. Առուշ Առուշանյան

Ընդդիմության հանրահավաքին ներկա էր նաև Գորիսի նախկին քաղաքապետ Առուշ Առուշանյանը։ Վերջինս, պատասխանելով Oragir.news-ի հարցին, թե արդյոք ընդդիմադիր հավաքը հրապարակ բերեց մարդկանց այն քանակությունը, որը սպասվում էր, և որն է լինելու հետագա գործողությունները, պատասխանեց. «Կարծում եմ, այո՛, անզեն աչքով էլ տեսանելի էր, որ մարդիկ ոտքի են կանգնել, այսօր ևս մեկ անգամ առիթ եմ ունեցել ասելու, որ մի ժողովրդական խոսք կա՝ գյուղ կանգնի՝ գերան կկոտրի, ու ինձ թվում է՝ հիմա այդ փուլի մեջ ենք»։

Հարցին, թե այս իշխանությունների օրոք Սյունիքը դարձավ սահմանամերձ, ադրբեջանական զորքերը մինչ այժմ գտնվում են Սև լճի տարածքում, որպես Գորիսի ընտրված համայնքնապետ, որպես սյունեցի՝ ինչ խնդիր է դնելու հետագա իշխանությունների առջև, պատասխանեց. «Կապ չունի, թե ՀՀ որ տարածքում է թշնամին գտնվում, ինչքան է առաջ եկել։ Առաջինը մենք պետք է խոսենք նրա մասին, որ Արցախն է օկուպացված թշնամու կողմից, և դա մեր պատմական հայրենիքն է։ Ժամանակը ցույց կտա, ամեն դեպքում ես հասկանում եմ, որ իրավիճակն ինչպես հիմա է այսպիսին, այդպես չի՛ լինի, դրանում միանշանակ համոզված եմ, որ հետևողական կլինեն։ Մարդիկ ոչ թե էներգիա կծախսեն վիրտուալ տիրույթում լայքեր հավաքելու կամ չհավաքելու վրա, այլ կոնկրետ առարկայական աշխատանք կտանեն. դրանում միանշանակ համոզված եմ։ Գուցե ՀՀ տարբեր հատվածներում լավատեղյակ չեն, բայց թշնամին ընդամենը մի քանի մետրի վրա է, և անզեն աչքով տեսանելի է, թե ում խրամատում ինչ կա, ինչքան մարդ կա ու փակագծեր բացելու խնդիր չկա։ Համոզմունք ունեմ, որ ՀՀ-ն կլինի ավելի անվտանգ»։

Հարցրինք, թե 44-օրյա պատերազմում համայնքապետի կարգավիճակում ջոկատ կազմեց և մասնակցեց մարտական գործողություններին, և այսօր իշխանությունները հայտարարում են այն թեզը, որ Արցախը Ադրբեջանի կազմում ապագա չունի, ինչպես կմեկնաբանի իշխանական այդ պնդումները և ինչու էր մասնակցում մարտական գործողություններին, եթե պետք է Արցախը հայտնվեր Ադրբեջանի կազմում, Առուշանյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի, հայ մարդ՝ արիական հայ, մասնակցում է պատերազմի նրա համար, որ ոչ թե ինչ-որ մեկը գնահատական տա, այլ պարտավորվածություն է դա, քանի որ մեր հայրենիքը թանկ է մեր կյանքից։ Իսկ այն մասին, որ որոշ մարդիկ մտածում են, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում․ ոչ մի առողջ բանականություն ունեցող մարդ չի՛ կարող մտածել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում»։

Հարցին, թե արդյոք գիշերը կմնա Ֆրանսիայի հրապարակում, պատասխանեց. «Դեռ հստակ չեմ որոշել, ամեն դեպքում մոտ եմ ապրում, գուցե մնամ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը