Երևան +28°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:31 01-05-2022

Ոստիկանները ստուգում են մարզերից եկող մեքենաները

Համացանցում տարածվել են կադրեր, որոնցից պարզ է դառնում, որ ոստիկանությունը սկսել է ուժեղացված ծառայություն մարզերից Երևան եկող ավտոճանապարհներին, կանգնեցնում և զննում է մեքենաները:

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 16:00-ին, Երևանում՝ Ֆրանսիայի հրապարակում, նախատեսվում է ընդդիմության մեծ հանրահավաքը, որն առաջնորդների խոսքերով լինելու է «վճռական և գործողություններով լի»: