Ավելին 4 տարի առաջ - 21:18 30-04-2022

Իմ պարտության խորհրդանիշ, գնա՛․ Ավետ Բարսեղյանի գրառումը

Հաղորդավար Ավետ Բարսեղյանն իր ինստագրամյան էջում գրում է.

«Իմ պարտության խորհրդանիշ,

իմ կեղծ հպարտության սահման ու նիշ, իմ սուտ երդում, խարդախության մեծ շքերթում հենց առջևից քայլող իմ գող, իմ սրբություն պղծող անխաչ, երջանկություն կռծող իմ հաչ, տհաճ իմ ձայն, անաճ իմ անձ, իմ անհոգի, անՏեր, նախանձ, իմ գանձը թերություն դարձրած՝ թերիս, իմ հայհոյանք՝ անվերջ լսվող իմ շուրթերից, վերից պատիժ իմ, գիժ իմ թունավոր, իմ ահավոր սարսափ, տանջանք իմ,

«ժանտախտ» ժամանակի խենթ զվարճանք իմ, իմ անջատված, իմ անԱստված, չարով պատված իմ երկրաշարժ, իմ վարժ խաբկանք, իմ մղձավանջ, իմ կույր աչքեր ու խուլ ականջ, անհայրենիք իմ ծակ տանիք, իմ աներկինք, իմ անարև օրվա խավար, անհավասար իմ հին կշեռք, իմ խորը վերք, անելք իմ ճանապարհ, ուղի ու կյանք, աներազանք իմ ահազանգ, անվանք իմ սիրտ, անզարկ ու բիրտ, անԵս իմ Ես, իմ աներես, անճար իմ դարդ ու տմարդի իմ ապերախտ, իմ ախտ ու ցավ, իմ գլխացավ, իմ չար անբան, իմ ոչմի բան, իմ սխալ, սխալմունք, իմ անզգացմունք, իմ անՀիսուս, անհույս իմ հազ, իմ աներազ, նամազ անող անքահանա....

Գնա՛»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում