Ներքին 4 տարի առաջ - 15:18 30-04-2022

Սրանք թիկունքից խփեցին մեր տղաներին․ զոհված զինծառայողի ծնող

Այսօր ծնողները դարձյալ շարունակում են իրենց բողոքի ակցիան Գլխավոր դատախազության դիմաց։ Զոհված զինծառայողի ծնողը ասաց․ «Նիկո՛լ Փաշինյան, դու պիտի գաս այստեղ, դու փախչելու տեղ չունես, դու պիտի գաս, հետո քո հետևից Արայիկ Հարությունյանը, «գազի կալոնկի» համար կալանավորված Անդրանիկ Փիլոյանը, Ջալալ Հարությունյանը, Դավիթ Տոնոյանը, իրենք էլ պետք է գան, դուք փախչելու տեղ չունեք։ Իրենք ովքե՞ր են, որ մենք իրենց դեմ պայքարենք, մեր տղաները յոթ–ութ ազգի դեմ պայքարում էին, սրանք թիկունքից խփեցին մեր տղաներին։ Եթե Արայիկ Հարությունյանի ասածի կեսի չափ մեր օդը փակ լիներ, մեր տղաների մեծամասնությունը ողջ կլիներ»,–ասաց ծնողը։

Նա նկատի ուներ Արայիկ Հարությունյանի՝ 2020–ի այն հայտարարությունը, թե «Այսօր ուզում եմ վստահ հայտարարել՝ ոչ միայն Ստեփանակերտի օդն է պաշտպանված, այլ Արցախի օդն է պաշտպանված ամբողջությամբ»:

Ակցիայի մասնակիցը ծնողներին կոչ արեց միանալ իրենց ու հանուն արդարության դուրս գալ փողոց․«Կա՛մ գալիս եք այստեղ, կա՛մ Նիկոլի հետ եք, մի՛ գնացեք ձեր որդիների շիրիմներին լացեք, ասեք, թաղեմ Նիկոլին, արդարությունն այստեղ է, այստեղ երրորդ տարբերակ չկա։ Ես էլ առավոտ գնացել եմ իմ որդու՝ Գոռի շիրիմին, հետո եկել այստեղ, ես այստեղից չեմ գնալու»։

Նշենք, որ ծնողները պահանջում են Դատախազությունից Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխաատվության ենթարկել։ Գլխավոր Դատախազությունը միջնորդությունն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե, որի քննիչը երեկ հրաժարվել էր ընդունել զոհված զինծառայողների ծնողներին։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան