Ներքին 2 տարի առաջ - 20:51 29-04-2022

Հիսուս Քրիստոսի արձանի ընտրության երրորդ՝ վճռական փուլը վստահվում է հանրությանը

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

Գագիկ Ծառուկյանի ընտանիքի նախաձեռնությամբ Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու մրցույթ էր հայտարարվել: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը նշել է, որ արձանը պետք է լինի խորհրդանշական՝ 33 մետր բարձրությամբ՝ Հիսուսի ապրած տարիների չափ: Պատվանդանով արձանի ընդհանուր բարձրությունը կարող է կրկնակի կամ նույնիսկ եռակի ավելի լինել։

«Ուզում եմ մրցույթ հայտարարել։ Ամենաուժեղը կպարգևատրվի մեծ պարգևատրումով: Իմ նպատակն ու ցանկությունն է, որ ամենաբարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը ճանապարհ ցույց տա»: Այս մասին ասված էր Գագիկ Ծառուկյանի տարածած հայտարարության մեջ։

Հիսուսի արձաններ կան Բոլիվիայում, Վիետնամում, Լեհաստանում և Պորտուգալիայում և ամենահայտնին, թերևս, բրազիլական Ռիո դե Ժանեյրո քաղաքում՝ բարձրությունը՝ 38 մետր: Թե կոնկրետ որտեղ է Ծառուկյանը մտադիր տեղադրել արձանը, դեռ հստակ չէ: Որոշված է միայն, որ արձանը տեղադրվելու է Երևանից դուրս, տեղը հստակ չի։

Մրցույթը հայտարարելու պահից ի վեր 200-ից ավելի մասնագետներ մասնակցության հայտ են ներկայացրել, որոնցից պետք է ընտրվեր 20-ը, բայց ընտրվել է 21-ը, քանի որ երկու մասնակից ստացել էին հավասար միավորներ։

Երկրորդ փուլում ընտրված 28 քանդակներից հանձնաժողովի ընտրությամբ երրորդ փուլ է անցել 12 քանդակ, որոնք էլ շուրջ մեկ շաբաթ ներկայացվելու են հանրության ուշադրությանը։ Հանրությունը ապրիլի 28-ից մայիսի 5-ը կարող է 1008 կարճ համարին հաղորդագրություն ուղարկել հօգուտ նախընտրած քանդակի՝ նշելով քանդակի համարը։ Հիշեցնենք, որ 1 հաղորդագրության արժեքը 100 դրամ է։

Ամենից շատ դիտված

09:46 Արարատի մարզում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը. shamshyan.com
12:47 Ադրբեջանցիները թալանում ու զվարճանում են օկուպացված Ստեփանակերտի տներում
21:47 «Բոլոլա ա լինելու». աշխատանքից հեռացված վարորդ Ռուստամը միացավ պայքարին
12:21 Չի վախենում, խմած չէ և բարձր է օրենքից. Նիկոլ Փաշինյանի տեսանյութի «մեսիջները»
20:54 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթի շարքերը ստվարանում են. ՈւՂԻՂ
20:36 «ՏաԼույս» երգչախումբն Արցախի ու Հայաստանի օրհներգերով դիմավորեց Բագրատ Սրբազանին
15:28 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարությունը՝ Կիրանցից
21:59 Տավուշյան պայքարը դժվար է լինելու, բայց պատվաբեր․ անհրաժեշտ է մասնակիցների առավելագույն քանակ
15:42 Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
00:33 Վաղը քայլերթը դեպի Երևան կշարունակվի Պատարագից հետո