Ներքին 4 տարի առաջ - 17:05 29-04-2022

ԱԺ պատգամավորի որդուն ու նրա ընկերներին բերման են ենթարկել

ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը իր էջում գրել է․

«Հիմա ամեն ինչ իր տեղն ընկավ։
Կարմիր բերետավորները, մեղմ ասած, անհամաչափ ուժ են կիրառել ավագ որդուս՝ Արմենակի, Աբգարի եղբոր նկատմամբ, երբ նա ԵՊՀ-ի դիմաց փորձում էր գազազած կարմիրբերետավորներից ազատել իր ընկերոջը, կուրսեցուն՝ Տարոն Մանուկյանին, որին մի քանի բերետավոր արդեն վայր էին գցել եւ հարվածում էին։
Արմենակիս նկատմամբ բռնություն են կիրառել ոչ միայն համալսարանի մուտքի մոտ, այլ նաեւ ոստիկանական ավտոմեքենայում, երբ արդեն ձեռքին ձեռնաշղթաներ են եղել։ Աբգարի եղբորը դաժանաբար հարվածել եւ հայհոյել են ոստիկանները նաեւ ոստիկանական ավտոմեքենայում։
Համաձայն եք չէ՞, որ հիմա ամեն ինչ տեղն ընկավ։
Տականք կարմիր բերետավոր, ստահակ, չմարդ, դու կարծո՞ւմ ես Աբգարը քեզ անպատի՞ժ է թողնելու։ Ով էլ լինես, ծանր, դաժան իրողությունների ես բախվելու։ Դու հարվածել ես Արմենակին, հայհոյել Աբգարին։
ԵՊՀ ռեկտոր, ասելիք չունե՞ս։ Ես գալու եմ համալսարան, նայեմ աչքերիդ ու մի կարեւոր հարց տամ։ ԵՊՀ դասախոսներ, ձեր համալսարանի մոտ ծեծում են ձեր ուսանողներին։ Արմենակի հետ բերման է ենթարկվել նաեւ Սեւակ Նազարյանը։ Հրաշք, պայծառ մի տղա։ Տարոն Մանուկյանը ստացել է բազմաթիվ հարվածներ։
Ոստիկանապետ, ոստիկանապետի տեղակալներ ասելիք ու անելիք չունե՞ք։ Կարծում եմ ունեք։ Սա արդեն վերջն էր։ Ո՞վ է հանձնարարել Արմենակին ձեռնաշղթայել։ Ո՞վ։
Այսքանից հետո էլ ասում եմ, որ ես կանգնելու եմ եւ պաշտպանեմ Աշոտիկին եւ Մարիամիկին, եթե փորձեն նրանց նկատմամբ բռնություն կիրառել։ Երեխաները կապ չունեն ծնողի արարքի հետ։ Ես շատ վաղուց նիկոլին հարցեր չունեմ։ Նրան բան չեմ ասում։
Հիմա առավել եւս ասում եմ՝ ամեն ինչ անելու եմ, որ այս երկիրը առողջանա, զարգանա, վերականգնի արժանապատվությունը։ Աբգարիս եմ խոստանում։
Իսկ Սեւակն ու Արմենակն արդեն ազատության մեջ են։ Արմենակը անցել է նաեւ բուժզննում»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան