Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 13:09 29-04-2022

Վրաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը վրաց ժողովուրդը կգնահատի ընտրությունների ժամանակ. Արեստովիչ

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը գտնում է, որ Վրաստանի իշխանությունները տարօրինակ վարքագիծ են դրսևորում, իսկ նրանց վարած քաղաքականությունը ծողովուրդը կգնահատի ընտրությունների ժամանակ։ Այս մասին ուկրաինացի քաղաքական գործիչը հայտարարել է Feigin Live-ի եթերում՝ խոսելով Արևմուտքից Կիևին ցուցաբերվող աջակցության մասին։
«Մեզ ասացին, (որ) դուք մեր աշխարհի մի մասն եք, մենք ձեզ համար ենք պատերազմում: Նրանք մտադիր են պայքարել Մոլդովայի համար։ Եվ նրանք կպայքարեին նաև Վրաստանի համար, եթե Վրաստանի ներկայիս ղեկավարությունն իրեն տարօրինակ չպահեր,- ասել է նա։
«Վրաստանն ինքնիշխան տերություն է, և Վրաստանի ժողովուրդը կորոշի, թե ինչ քաղաքականություն պետք է վարի Վրաստանը։ Ուկրաինան չի միջամտում (ոչ Արեստովիչի խոսքերով, ոչ էլ այլ կերպ) ձեր ինքնիշխան քաղաքականությանը։ Բայց ձեզ, ձեր հայտարարությունները, ձեր քաղաքականությունը վրաց ժողովուրդը կգնահատի ընտրություններում»,- ասել է Արեստովիչը և «ջերմ ողջույններ» փոխանցել Վրաստանի իշխանություններին։
Ավելի վաղ Վրաստանի իշխանությունները քննադատել էին Արեստովիչին, որը հայտարարել էր, որ Թբիլիսին «պատմական հնարավորություն ունի հետ գրավելու Աբխազիան և Հարավային Օսիան»։

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում